
Կինը գողացել էր հեռուստացույց

Մարտի 11-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Գրետա Վ.-ին: Պարզվել է, որ նա մարտի սկզբներին, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Դսեղ գյուղում գտնվող մի տնից գողացել է հեռուստացույց:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն