Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը:
Մարտի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար հայտ ներկայացրած 23 ՀԿ-ների ծրագրերը։ Հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին անդրադարձան ծրագրերի բովանդակությանը, բյուջեներին։ Հատուկ ընդգծվեց, որ որակյալ ծրագրեր ընտրելու խնդիր է դրված։
Երևանի քաղաքապետարանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում շարունակվում են բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները: 2011թ-ից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ կավարտվի այս տարեվերջին:
Ս.Խաչատրյանի փոխարեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Հայկ Ասլանյանը՝ ազատվելով Երեւանի կայազորի դատախազի պաշտոնից։
2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:
Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:
«Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը, նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մարտի 19-ին, ժամը 12.54-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է դիմել Պարույր Սևակ փողոցի թիվ 47 շենքի բնակիչ Ա. Զ.-ն (ծնվ. 1988թ.):
2014 թ. փետրվարի 22-ին որդու իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակիչ Մուշեղ Գևորգյանը: Մ. Գևորգյանը հայտնել էր, որ որդին՝ Կարեն Գևորգյանը, փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից տեղափոխվել է ԼՂՀ և մինչ փետրվարի 22-ը գտնվում է ԼՂՀ քննչական գլխավոր վարչությունում:
Կառավարության այսօր ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ:
«Ուզում եմ հիշեցնել, որ, ընդհանուր առմամբ, փոքր ազգերի, ժողովուրդների բախտորոշ գործողությունները միշտ տեղի են ունեցել շատ խառը աշխարհաքաղաքական ֆոնի վրա: Օրինակ, ինքնորոշումները միշտ տեղի են ունեցել շատ խառը աշխարհաքաղաքական իրավիճակում»:
Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի մոտ 300 բնակիչներ այսօր կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։ Նրանք բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ։
Հիմա կառավարությունը մի խնդիր ունի՝ զարմացնել, էլ ավելի զարմացնել, հիացնել, բերկրանք պատճառել Ռուսաստանին: Դրա համար ընդունելի են բոլոր միջոցները:
Քրեական գործի նյութերով հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:
Այդ հանդիպումը առանց հղումների («off-the-record» հանդիպում Էր։ Ես այդ կանոնը հարգում եմ։ Այդ իսկ պատճառով ներողություն եմ խնդրում եւ ասում, որ հանդիպման մասին որևէ հարցի չեճ պատասխանի և մեկնաբանի»։ ՀՅԴ-ից Արծվիկ Սրսասյանն ընդհանրապես մեր հեոախոսազանգերին չպատասխանեց, թեեւ մինչ այդ «168»– ին ասել Էր. «Թե ով ելույթ կունենա իրենց ներքին խնդիրն Է։ Հանրահավաքում ենթադրվում են խորհրդարանական չորս ուժերի և քաղաքացիական ակտիվիստների ելույթները։
Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ անցկացնում է խորհրդարանական լսումներ:
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի մոտ 300 բնակիչներ մարտի 19-ի կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։
Սպասվում է, որ Երևանի ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը թեժ է լինելու։
ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար: Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին:
Նախկինում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկի սպասարկման հետ 1.6 միլիոն դոլարի խնդիր է առաջացել։
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կանցկացնի իրազեկման երթ քաղաքացիներին իրազեկելով մարտի 22-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած քննարկմանը, որում ներկայացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն կողմից Արարատյան արտեզյան ավազանում անցկացված, խիստ մտահոգիչ արդյունքներով ուսումնասիրությունը ներկա են եղել դատախազության մի քանի աշխատակիցներ։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել: Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի:
«Ժամանակին» հայտնի է դարձել, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերից լ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկւ Ծառուկյանն ինչպես է Պաշտպանության նախարարությունից ստացել զինվորական համազգեստները։
Մարտի 18-ին, ժամը 02.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության բնակելի շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանը Ղրիմում գործեց ստիպված: Արևմուտքն Ուկրաինայում իշխանության է բերել նեոնացիստական մի խունտայի, անօրինական, ոչ լեգիտիմ, որպեսզի այդ խունտան, ուշադրություն չդարձնելով, որ կան ժողովրդավարական գործընթացներ, վերացնի Սևաստոպոլում տեղակայված ռուսական ռազմաբազաները, որպեսզի սկսի ակտիվ ազգայնական աշխատանք հասարակության հետ, և որպեսզի Ուկրաինայում սկսի թևածել հակառուսական տրամադրություն:
Այսօր Տիգրան Սարգսյանը և Արմեն Աշոտյանը կմեկնեն Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին։
Մինչ ԲՀԿ-ն փորձում է ընդդիմության առանցքը դառնալ, Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում մարտի 29-ին, 30-ին և ապրիլի 6-10-ը, ժամը 11։00-23։00-ն հավաքներ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան։
Ռուսաստանի դաշնության նախագահ Ղրիմի իշխանության ներկայացուցիչների հետ երեկ Կրեմլում համաձայնագիր ստորագրեցին՝ Ղրիմի Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին։ Ռուսաստանը և Ղրիմը ցնծության մեջ են և նշանավորում են այդ պատմական հաղթանակը։