Դատախազները ծիկրակում են. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած քննարկմանը, որում ներկայացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն կողմից Արարատյան արտեզյան ավազանում անցկացված, խիստ մտահոգիչ արդյունքներով ուսումնասիրությունը ներկա են եղել դատախազության մի քանի աշխատակիցներ։
Այս մասին մեր թղթակցին հայտնել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Յուրի Ջավադյանը, երբ լրագրողը նրան հարցրել է, թե Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսները վատնելու համար որևէ մեկը քրեական պատասխանատվության կենթարկվի՞ «Քրեական գործի վերաբերյալ հարցն ինձ մի ուղղեք Դահլիճում վեց դատախազ կա նրանք կ են հետաքրքրված այս թեմայով»,– պատասխանել է Յուրի Ջավադյանը։ Դեռ հունվարին դատախազությունում ընդերքի օգտագործման կանոնները խախտելու փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով։
2013 թվականի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը, այցելելով բնապահպանության նախարարության, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ՋԹ բաժնի պետ Գրիշա Մուրադյանին «բարեխիղճ ե արդյունավետ աշխատանքի համար» պարգևատրել է ՀՀ նախագահի շնորհակալագրով։ Դժվար չէ պատկերացնել, թե, ըստ Սերժ Սարգսյանի, ինչ է նշանակում բարեխիղճ և արդյունավետ աշխատանք, երբ, ըստ ԱՄՆ ԱԶԳ ուսումնասիրության, ձկնաբուծական տնտեսությունների գործունեության հետեւանքով ստորերկրյա ավազանի մակերեսը վոքրացել է 3 անգամ, ջուրն այնքան է նվազել, որ չի հերիքում Մեծամորի ատոմակայանի հովացմանը, և առաջացել են նմանատիպ, այլ խնդիրներ։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս