Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոստիկանության Գուգարքի և Սպիտակի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 121 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Ապարանի, Գավառի, Մարտունու,Վայքի, Ջերմուկի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Խնդրում եմ ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն իր բնակարանում անաղմուկ ապրելու պայմաններ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավիթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, Հանրապետական հիվանդանոցի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:
Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։
«Խաղաղության երկխոսությանն» է դիմել ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Օնիկ Մերուժանի Մանուչարյանը՝ եղբայրը: Նա իր բողոքն է հայտնել նախաքննության ընթացքի վերաբերյալ, մասնավորապես՝ գործով քննիչ Մ.Նալբանդյանի կողմից 17.02.2014թ.-ին կայացված որոշման դեմ:
Հոկտեմբերի 10-20-նն Ալավերդում կանցկացվի Թատերական Լոռի միջազգային փառատոնը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով շոշափելի արտոնություններ են տրվում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ստեղծվող նոր (ստարթափ) ընկերություններին: Մասնավորապես` այդ ընկերություններն ազատվելու են շահութահարկից, իսկ եկամտային հարկը կազմելու է ընդամենը 10 տոկոս:
Մարտի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ժամը 20:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրարփի գյուղի բնակիչ, 74-ամյա Ժորա Պետրոսյանը իր կողմից վարած Վազ 2106 մակնիշի 48 ԼՏ 072 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իսահակյան գյուղի սկզբնամասում, բախվել է Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 51-ամյա Գասպար Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 45 ՕՏ 492 համարանիշի ավտոմեքենային:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև ապրիլի 1-ից մայրաքաղաքում առկա բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից՝ շատրվանների շահագործման ուղղությամբ:
ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանի գործով կայացրել էր հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ որոշում:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը» լրատվամիջոցներին, շահագրռգիռ և գործընկեր կառույցներին պարբերաբար կտրամադրի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները, որոնք կընտրվեն սեմինարների ընթացքում և թեժ գծի միջոցով քաղաքացիների հնչեցրած հարցերից:
Նախագծի հեղինակները փորձում են սահմանել այն լրատվամիջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները և մեկնաբանությունները:
Հայաստանի էկոլոգիական հասարակությունը ահազանգում է՝ Սևանը մահացու վտանգի տակ է: Պատճառը Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և 5 տարի ժամկետով Սևանը ձկնաբուծարանի վերածելու իշխանության ծրագրերն են:
Մարտի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1940 թ. ծնված Ժորա Պետրոսյանը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է 1963 թ. ծնված Գասպար Գ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե՝ ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) :
Արդեն հինգերորդ անգամ կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցելու են պետական 23 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով:
Մարտի 17-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:
Այգեպարցիները տագնապով են սկսում գարնանային աշխատանքները, մտավախություն կա, որ ադրբեջանական զինուժը կրակ կբացի դաշտերում աշխատող հայ գյուղացիների վրա:
Մարտի 17-ին, ժամը 11.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է՝ վնասելով գազատար խողովակը, էլեկտական լարերը, հարևան տան բակում կայանված ավտոմեքենան. կա մեկ տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Արա Ավետիսյանն այլևս չի զբաղեցնի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր պաշտոնը: Այս մասին գրում է eMedia.am-ը՝ ավելացնելով, որ իրենց տեղեկությունն այս պահի դրությամբ չի հաջողվել հաստատել ՀՊՏՀ-ի մամլո ծառայությունում. այնտեղ վստահեցրել են, որ իրավասու անձը տեղում չէ և իրենք չեն
Մարտի 17-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի է ունեցել փլուզում:
Մարտի 15-ին, ժամը 21.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1960 թ. ծնված Էվլիյա Գյումուշթեքին, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Մարտի 17-ին, ժամը 07.35-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող «Նեոպլան» մակնիշի 777 PP 27 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը, դեռևս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ նամակը` այն մասին, որ քաղաքացի Կարեն Գևորգյանն ազատությունից ապօրինի զրկվել է:
Մարտի 17-ին, ժամը 07.35-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող «Նեոպլան» մակնիշի 777 PP 27 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: