Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապ օգնություն և բժիշկների հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Վերջին տարիներին Հայաստանը սկսել են լքել կարող, ապահովված մարդիկ, ովքեր հանդիսանում են Հայաստանի մտավոր ներուժը: Նրանց շարքերում են տարբեր մասնագիտություններ կրող մարդիկ` հաշվապահներ, գործարարներ, ֆինանսիստներ, բժիշկներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ, ովքեր Հայաստանում կայացած էին և վճարում էին հարկեր:
Հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք` որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Բոլոր մշակութային օջախներում, կրթական հաստատություններում ու թաղամասերի հրապարակներում տեղի են ունեցել ցուցահանդեսներ, համերգներ ու այլ միջոցառումներ, իսկ գլխավոր միջոցառումները մեկնարկել են երեկ, որին ներկա էին բազմաթիվ վանաձորցիներ, հյուրեր Հայաստանի այլ բնակավայրերից ու արտերկրից:
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտեմեքենաներ:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե սյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Բնակիչները սակայն ձյան գալուց այդքան էլ ուրախ չեն, նրանցից շատերը դեռևս չի կարողացել նախապատրաստվել ձմռանը, իսկ գյուղացիներն էլ դեռևս չեն կատարել աշնանացանը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1990թ. ծնված Ա. Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 63OO866 պետհամարանիշի և 1992թ. ծնված Ա. Յ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի 21LL210 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ավտոմատ սարքավորումները տարածմանը զուգահեռ հայտնվում են նաև, այսպես ասած, պատասխան սարքավորումներ։
Հաղորդվում է, որ վրաերթի հետևանքով մահացած Դ. Կարապետյանը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, որպես գումարտակի հրամանատար:
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը մետաղյա առարկայով Կ. Բ.-ին հարվածելու և նրան «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները, «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 1990 թ. ծնված Կամո Խ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ՝ առջևի նստելատեղերի միջնամասում գտնվող պահատուփի միջից, հայտնաբերվել և առգրավվել է արծաթագույն կռփազենք:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվում է տնակ:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի ճանապարհին մարդատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Զարուհի Փոսխանջյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու է եկել նաև նրա ընտանիքը: 168.am-ի հետ զրույցում նրա դուստրը՝ Լուսինեն, ասաց, որ երբ ինքը ԵԽԽՎ-ում հարց տալիս լսել է իր մորը, հպարտ է եղել: «Եկել ենք դիմավորելու ինչպես ամեն անգամ, երբ նա գործուղումների է լինում: Հպարտ և երախտապարտ եմ, որ նման մայր ունեմ»,- ասել է նա:
Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում թվով 30 հոգի դրոշներով ու փուչիկներով սպասում են Ստրասբուրգից Երևան ժամանող Զարուհի Փոստանջյանին: Այնտեղ են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ չէ, և հայտնի չէ՝ նա կգա՞ դիմավորելու, թե՞ ոչ:
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 50/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Վլադիսլավ Զ.-ին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` թունելի մեջ, ռազմամթերք է թողել:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 52 կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Լուսիկ Մարկոսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Բողոքը Երևանի փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ է: Երևանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն` ներկայիս համայն հայության մայրաքաղաք Երևանի պատմության անբաժանելի մաս:
Հոկտեմբերի 6-ին Երևանի կենդանաբանական այգին կվերածվի բացօթյա մեծ արվեստանոցի։
Այսօր Քրեական հետախույզի օրն է, որի առթիվ համակարգի քրեական հետախույզներին շնորհավորել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ով իր գործունեությունը սկսել է հենց օպերատիվ ծառայության ոլորտում:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.42-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Աբովյան փողոցի թիվ 87 տան տանիքում:
Ալվինա Հարությունյանը հարբած վիճակում, մեծ արագությամբ վարելով իր ընկերոջ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, անզգուշությամբ ցած էր գցել այդ պահին ավտոմեքենայի տանիքից կառչած և այն կանգնեցնել փորձող Նարեկ Զարգարյանին, ով ստացած վնասվածքներից մահացել էր։
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի շենքերի մոտակայքում անհայտ անձը հարձակվել էր մի քաղաքացու վրա և դանակի սպառնալիքով հափշտակել մոտ 600 դոլար, 30 հազար դրամ և տարբեր վկայականներ ու փաստաթղթեր։
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հ.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք պատճառելու մասին:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 4-րդ փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ:
Նրա խոսքով, մի քանի ամիս առաջ իրեն հրավիրել են, որպեսզի բնակարանի ներքին հարդարման աշխատանքները քննարկեն, սակայն այդքանից հետո հոկտեմբերի մեկին ԵՊՀ-ից զանգ է ստանում, որով տեղեկացնում են, որ բնակարանն այլևս իրենը չէ