Բաժիններ՝

«Ինչու հայրը ժամանակին տուն չէր հասել». որդին դիմել է ոստիկանություն

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.20-ին, 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ն ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում հաղորդում է տվել, որ հայրը` 1955 թ. ծնված Միշա Մ.-ն, դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մոսկվա-Գյումրի չվերթով ժամանել է «Շիրակ» օդանավակայան, սակայն տուն չի հասել:

Առավոտյան, ժամը 11.40-ին, «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք է ներկայացել Միշա Մ.-ն և հայտնել, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Մոսկվա-Գյումրի չվերթի հաշվառումն անցնելուց հետո ոստիկանության ծառայողները ստուգել են իր փաստաթղթերը, ինչի պատճառով ուշացել է չվերթից, այնուհետև նոր տոմս գնելով՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 05.20-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031