Բաժիններ՝

10 000 արկղ ձվի կուտակում ունենք արդեն, դեֆիցիտ չի լինի. ՀՀ թռչնաբույծների միության նախագահ. tert.am

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հավաստիացնում է, որ այս տարի Ամանորին ձվի դեֆիցիտ չի լինի:

Tert.am –ի հետ զրույցում Թռչնաբույծների միության նախագահն ասաց. «Մենք պահանջարկը լրիվ բավարարում ենք, մի բան էլ ավել, մի 10 000 արկղ էլ կուտակում ունենք արդեն»,-ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում ձվի օրական պահանջարկը 900 արկղ է կամ 324 000 ձու:

Հիշեցնենք, որ անցած տարի հանրապետության քիչ թե շատ հայտնի սուպերմարկետների մեծ մասում դեկտեմբերի 28-ին և 29 -ին հնարավոր չէր ձու գտնել, բայց նախորդ տարի էլ Սերգեյ Ստեփանյանը նույն բանն էր ասել. «Ես լիազորված եմ մեր բոլոր արտադրողների կողմից հայտարարելու, որ մենք 2013 թվականի դեկտեմբերին լուրջ դեֆիցիտ չենք ունենա, և շուկայում ձվի գին չի բարձրանա»։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031