Ապրիլի 3-ին, ժամը 16.00-ին, Բերդ քաղաքի բնակչուհի, 1959 թ. ծնված Սոնյա Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իր աշխատասենյակից գողացել են բջջային հեռախոսը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Աշոտի Զաքարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ` ազատվելով նույն կայազորի դատախազի տեղակալի պաշտոնից:
Ծեծկռտուք հարսանիքից հետո` «շաբաշի» պատճառով:
Վարդան Պետրոսյանի գործով դատավոր Վաղինակ Մկրտչյանը քիչ առաջ մերժեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը: Վաղինակ Մկրտչյանը կշարունակի քննել քրեական գործը:
Ապրիլի 4-ին, ժամը 13.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան – Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության, ինչպես նաև «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Ձայնաազդանշանային հատուկ սարքեր` տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար:
«Դիտարկումներ ենք անցկացրել նաև ներկրող ընկերությունների պահեստներում, և այդ ժամկետանց խմբաքանակի մի մասն էլ այդտեղ է հայտանաբերվել»:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նախորդ նիստին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Այսօր դատական նիստի ընթացքում փաստաբանը լրացրեց իր միջնորդությունը: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանին ահապաղ ազատ արձակելու մասին միջնորդության մեջ ինքը երեք հարց էր բարձրացրել և ակնկալում էր դատարանի դիրքորոշումը:
ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:
Բնապահպանության նախարարը չի կարող իր լիազորությունների շրջանակում ՀԷԿ կառուցելու թույլտվություն տալ, քանզի ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ լիցենզիայի և շինթույլտվության տրամադրումը Բնապահպանության նախարարության իրավասություններից դուրս է:
«Ասել են՝ մի ամսվանը կտան էս շաբաթ, արդեն հաշիվը կորցրելենք՝ ինչքան են պարտք, մի տարուց ավելի։ Մնացած պարտքի համար ոչ մի բան էլ խոսք չեն տվել։ Ասում են Ռուսաստանի հետ բանակցություններ են գնում, դրա համար ոչ մի բան չեն կարող ասել, դեռ բանակցում են»:
Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով: Երեխաների մոտ տարածված խոսակցություններից է, որ տողանի օրը «ծեծի օր» է:
Ապրիլի 4-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս եկավ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքից։ Նա ասաց, որ իրենց հայտնել են քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Շահենն ասաց, որ ինքը չի ընդունել խուլիգանության համար իրեն առաջադրված մեղադրանքը:
Հավանական է, որ այդ զրույցների ժամանակ երեխաներին ավելի զգոն պահելու համար հորինվել է ադրբեջանական դրոշի տեղադրման առասպելը,որը կայծակնային արագությամբ մարզում տարածվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ենթադրում է, որ Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք առաջադրելով իշխանությունները ցանկանում են հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի նկատմամբ:
Մաքսային միության ճամփեն բռնելը մեր վրա չեկավ: Գազի թանկացումը համընկավ խստաշունչ ձմռան հետ: Հետո մարտի վերջին ձյուն եկավ: Ոչ ոք, իհարկե, չի պնդի, որ դա մեր երկրի արտաքին կողմնորոշման կտրուկ փոփոխության հետևանք էր: Կամ՝ պատիժ դրա համար: Բայց ակնհայտ է, որ ամեն ինչ փոխկապակցված է այս աշխարհում: Մեր խորհրդարանում «ֆեյքերի» մասին օրինագծի նախագծի քննարկում-լսումներ են սկսել: Լրատվամիջոցների համար սա տհաճ անակնկալ էր:
Եթե առիթ եք ունեցել զբոսնելու մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու` Կամերային երաժշտության տանը հարող հատվածում, ապա անկասկած տեսած կլինեք մերձակա ծառերի տակ շարված հսկա քարաբեկորները: Առաջին հայացքից` դրանք կարող են այգու յուրօրինակ ձևավորման տպավորություն թողնել:
Ալավերդու հանրային սննդի օբյեկտներում վաճառվող ապրանքների ժամկետներին, որակին, պահպանմանը և սանիտարահիգիենիկ պայմաններին հետևում են ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության և Ալավերդու քաղաքապետարանի համապատասխան մասնագետները:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հրապարակվել է ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման տեքստն ամբողջությամբ:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության, սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014թ. միջոցառումների տարեկան ծրագրերին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով Հայաստանում պահպանվում է կանանց հանդեպ քողարկված խտրականությունը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ այսուհետ ոչ միայն հացամթերքի արտադրությունների մասնագիտական աշխատողները, այլեւ հացամթերքի առաքիչները պետք է կրեն համապատասխան համազգեստ եւ ձեռնոցներ:
Թմրամիջոցների խմբաքանակ` բժշկական միջամտությամբ:
Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ, քանի որ նորմը տարաժամկետվել է, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենի 68-րդ հոդվածի 15-րդ կետի՝ նշանակում է, որ իրավական նորմը շարունակում է գործել:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Մարտի 26-ին մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը օդանավակայանում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բանկային քարտ և բջջային հեռախոս: