Ժողովուրդի կողմից սրբազանին պահանջելն ամենալավ դասն էր իշխանություններին. Թևան Պողոսյան
«Եթե նույնիսկ ամենասկզբում գործը եղել է իրավական, ապա այժմ այն ամբողջովին վերածվել է քաղաքական գործի».-այսօրվա քննարկման ասաց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Քաղաքական է այն իմաստով, որ նախ բերեց միջպետական հարաբերությունների խնդիրներին: Հայաստանում պարտվել է միջազգային մի պայմանագիր, որով սահմանապահները նրան պետք է հանձնեին հայկական կողմին: Միջազգային պայմանագրի երկրորդ կետը, որը ևս խախտվել է, ասում է, որ ցանկացած նմանատիպ դեպքերում, երբ երկու կողմն ունեն նմանատիպ խնդիրներ, ձևավորվում է համատեղ հանձնաժողով, որի տեղը պետք տվյալ պարագայում լինի Երևան քաղաքը և դրա միջոցով պետք է քննարկվեն բոլոր հարցերը: Այս տեսակի նախաձեռնություն չկա ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմերից»,-ասաց նա:
Թ. Պողոսյանը նկատեց, որ միջազգային բոլոր հնարավորություններն ունենալն ու մեր իրավական դաշտում չօգտագործելը արդեն վեր է ածվում քաղաքական խնդրի. «Քաղաքական խնդիր է նաև այն, որ սգո օրեր չեն հայտրարարում, քանի որ եթե «սգո օրերի» հայտարարությունը լիներ, դա կլիներ մեսիջ՝ Հայաստանի իշխանությունների կողմից»:
Պատգամավորն ասաց, որ ԱԺ-ում ունեն համատեղ նիստ հրավիրելու նախաձեռնություն 4 հանձնաժողովների՝ Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, Պետաիրավական և Մարդու իրավունքերի. «Պետք է փորձենք քննարկում անել այս բոլոր դեպքերի հետ կապված»:
Խոսելով Գյումրիում տեղի ունեցած երեկվա դեպքերի մասին, ասաց, որ ժողովուրդի կողմից սրբազանին պահանջելն ամենալավ դասն էր իշխանություններին, որ գիտակցեն՝ 23 տարվա մեջ ժողովրդի մոտ վստահության կամ փրկության օղակի տեղը մնացել է եկեղեցին, ոչ թե պետական ինստիտուտները: