Բաժիններ՝

Գյումրեցիների պահանջն արդարացի է, բայց պայքարի քաղաքակիրթ ճանապարհ պետք է ընտրել. ՀՀ-ում հունական համայնքի ներկայացուցիչ

Երևանում հունական «Պոնտի» ՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հունական համայնքի անունից ցավակցություն հայտնեց Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նրա բնորոշմամբ՝ սա պարզապես սպանություն չէ, այլ ոճրագործություն է:

Ն.Նիկոլայիդին նշեց, որ 102-րդ ռազմաբազայում պահակակետում զինվորները փոխվում են 2 ժամը մեկ անգամ և ռուս զինծառայողին, որը լքել էր իր պոստը, պետք է առնվազն ժամը 6-ից փնտրեին, բայց լրատվամիջոցներով այդ մասին ոչ մի տեղեկություն չի տարածվել:

Ըստ նրա՝ հարկավոր է զսպվածություն ցուցաբերել, այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Ն.Նիկոլայիդին շեշտեց, որ պետք է գիտակցել, որ ոչ թե ժողովուրդը ռուսների դեմ է դուրս եկել, այլ խնդիրը նա է, որ չենք կարողանում այլազգի քաղաքացիություն ունեցող հանցագործին դատել մեր երկրում: Նրա խոսքով՝ գյումրեցիների պահանջն արդարացի է, բայց պայքարի քաղաքակիրթ ճանապարհ պետք է ընտրել:

Ն.Նիկոլայիդին շեշտեց, որ անգամ մանկահասակ երեխաների վրա ձեռք բարձրացնող հանցագործին ներում չկա և ՎալերիՊերմյակովը պետք է արժանի պատիժ ստանա իր հանցանքի համար. «Ես անձամբ այնքան եմ ներվայանացել, որ եթե ես հանդիպեի նրան, կսպանեի: 1915 թ-ի Ցեղասապնության հեղինակ Թալիաթին ու մյուսներին սպանեցին, դա ճիշտ որոշում էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս