Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար

Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել որպես նոր տարանցիկ վճարում (90 միլիարդ եվրոյի ծրագրով) հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և կործանիչների ձեռքբերման համար: Այդ մասին ասվում է ԵՀ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովն այսօր 3,47 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման մասի շրջանակներում: Այս տարանցիկ վճարումը ծածկում է անօդաչու թռչող սարքերի, ներառյալ հեռահար ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և շվեդական Gripen կործանիչների գնումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ հարվածային սպառազինության մատակարարման պլանը օգնություն է ուկրաինական երկինքը և մարդկանց պաշտպանելու գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031