Բաժիններ՝

Մալախովը պատասխանել է Գյումրու բնակչուհուն. սկանդալային հաղորդումը պատահաբար է եթեր գնացել (տեսանյութ). armlur.am

Ռուսական «Пусть говорят» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ՝ հունվարի 14-ին ներկայացվել է Կրասնոդարում հայերի միջև տեղի ունեցած վիճաբանությունը: Հաղորդման ընթացքում հյուրերից մեկն այսպիսի մի արտահայտություն է հնչեցնում.«Հայեր, ամոթ է»: Այս հաղորդաշարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում: Հայ հեռուստադիտողներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ այս հաղորդաշարը եթեր է հեռարձակվել Գյումրիում ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի օրը:

Հետաքրքիրն այն է, որ հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքն ավելի վաղ է տեղի ունեցել, սակայն դիտավորյալ թե ակամա այն եթեր է հեռարձակվել հենց հունվարի 14-ին: Գյումրիի բնակիչ Արմինե Շիրոյանը բաց նամակ է հրապարակել համացանցում՝ ուղղված հաղորդման հաղորդավար Անդրեյ Մալախովին: Առաջին հերթին Գյումրու բնակչուհուն հետաքրքրում է, թե այդ հաղորդաշարը պատահմա՞մբ է այդ օրը եթեր հեռարձակվել, թե՝ ոչ: Ներկայացնում ենք բաց նամակից մի հատված. «Տաղավարում հավաքվել են խելացի մարդիկ, իրավաբաններ, հասարակական գործիչներ, որոնք քննարկում են թեման և «խելոք» մտքեր արտահայտում, թե որտեղ պետք է լինեն նորմալ մարդիկ կեսգիշերին: Իսկ որտե՞ղ պետք է լինի զինվորականը առավոտյան վեցին: Հերթապահություն կատարելի՞ս, թե խաղաղ մարդկանց սպանելիս՝ առանց խնայելու նաև 2-ամյա երեխային: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ armlur.am-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս