Բաժիններ՝

ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար

Պենտագոնը 900-ից պակաս Patriot և շուրջ 250 THAAD հակահրթիռների զինանոց ունի. Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում դա կարող է բավարար լինել միայն մեկ ամսվա ինտենսիվ օգտագործման դեպքում: Այդ մասին վկայում է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրությունը։

Դրա տվյալներով՝ փետրվարի 28-ից մինչև ապրիլի 8-ը Իրանի դեմ «Էպիկական զայրույթ» գործողության ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերն օգտագործել են 1300 Patriot և մոտավորապես 250 THAAD հակահրթիռներ՝ հետ մղելով օդային գրոհները։ Եվս առնվազն հարյուր նման հրթիռ է օգտագործվել հետագա ռազմական բախումների ժամանակ:

Հետազոտությունը փաստում է, որ Իրանի հետ զինված հակամարտությունից առաջ ԱՄՆ-ի զինված ուժերն ունեցել են 2330 Patriot և 452 THAAD հակահրթիռներ։

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ պաշարների սպառումը կարող է Միացյալ Նահանգներին ու նրա կոալիցիոն գործընկերներին ստիպել ավելի մեծ ռիսկերի դիմել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Բացի այդ, ԱՄՆ-ն լավ այլընտրանքներ չունի Patriot և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերին: Standard հակահրթիռային համակարգերով հանդերձված ռազմածովային ուժերի նավերը, որոնք կարող են հետ մղել օդային գրոհները, որպես կանոն, չափազանց հեռու են գտնվում կալանման շրջաններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031