Բաժիններ՝

Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր. Լևոն Երանոսյան. 1in.am

«Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, որը երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր գլխավորում էր Գյումրիում տեղի ունեցող գործողությունները:

Երանոսյանը նշեց, որ ստեղծված վիճակից ելնելով են իրենք հատուկ միջոցներ կիրառել, այլ տարբերակ չեն ունեցել, քանի որ «ամբոխը ջարդում էր զորքին»: «Հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին քարերով և այլ առարկաներով հարվածել ու հարձակվել ոստիկանների վրա: 1 ժամ 10 րոպե զորքին ծեծում էին: Այդքանից հետո ո՞նց չէր կարող չլինել հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն»,- ասաց Երանոսյանը՝ հավելելով. «Սակայն շատ քիչ հատուկ միջոցներ են կիրառվել, և դրանք չեն կիրառվել ժողովրդի մեջ: Ժողովրդի կողքերն են կիրառվել»:

Փոխոստիկանապետի խոսքով՝ երեկ Գյումրիում միայն մեկ հատուկ միջոց է կիրառվել՝ «Ֆակել»: «Մենք հիմնականում ֆակելներ ենք օգտագործել՝ շատ քիչ քանակությամբ և ո՛չ ժողովրդի մեջ»:

Փոխոստիկանապետը շտապեց նշել, որ երեկ Գյումրիում ոստիկանության գործողությունները «միանշանակ իրավաչափ էին: «Ախր, մենք էլ նույն հայն ենք: Ո՞նց կարելի ա քարերով, շշերով հարվածել ոստիկանին»,- ասաց նա:

Երանոսյանը նշեց նաև, որ կատարվածից հետո մի շարք քննություններ են նշանակված, որը կպարզի այդ օրը կատարված ամեն ինչ, այդ թվում այն, թե արդյոք իրականում ցուցարարները ալկոհոլի ազդեցության տակ եղե՞լ են, թե՞ ոչ:

Ամբողջությամբ՝ սկբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս