ՌԴ-ից քրեական հեղինակություններ են եկել՝ «Օշականցի Գևորիկի» ու «Երրորդմասցի Լյովիկի» վեճը հարթելու համար. «Ժողովուրդ»
«Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գևորիկ մականունով Գևորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում»,- գրում է «Ժողովուրդ»-ը, որին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գևորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ: «Գողականների միջև խոսակցություն է եղել, որն ավարտվել է լուրջ ծեծկռտուքով: Ըստ «օրենքով գող»-ի եղբոր դստեր՝ երգչուհի Սյուզի Մելիքյանի՝ իրենք հրապարակված տեղեկություններին ուշադրություն չեն դարձրել. «Երբ որոշ ժամանակ առաջ որոշ տեղեկություններ տարածվեցին, թե նրան ծեծել են, ես իմ ծնողներից հետաքրքրվեցի, պարզվեց՝ նման բան չկար: Ճիշտ հասկացեք, ես իմ հորեղμոր կյանքը չեմ մտնում, դա իր կյանքն է, μայց եթե նման բան լիներ, մենք կիմանայինք»,- ասաց երգչուհին՝ հավելելով, թե որոշ մարդկանց է ձեռք տալիս, որ իր հորեղբոր շուրջ աղմուկ բարձրանա: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ են եկել՝ երկու խմբավորումների միջև առաջացած թնջուկը կարգավորելու համար»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։