Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ ևս պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարությունը և «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակներում «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում անհատույց գլյուկոմետրեր կնվիրաբերի շաքարային դիաբետով այն հիվանդներին, ովքեր այդ ընթացքում հակադիաբետիկ հաբերից կանցնեն ինսուլինի ներարկման:
Ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա:
ՀՀ ԱԳՆ-ն խոստանում է հավելյալ տեղեկություններ հաղորդել։
Ապրիլի 15-ին, ժամը 10.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կարմիր Բլուրի գերեզմանատան մոտակայքում` փոսի մեջ, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օմբուդսմենը կարևորում և բարձր է գնահատում Ազգային անվտանգության ծառայության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ ուժերով դրանց արդյունավետ լուծումներ տալու գործում:
Անցյալ շաբաթվա վերջում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն անսպասելի կադրային փոփոխություն է կատարել` աշխատանքից ազատել է Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրեն Ժորժ Ծատուրյանին:
Հակառակորդը երեկ՝ ապրիլի 14-ի երեկոյան, նորից խախտել է հրադադարի ռեժիմը եւ կրակ բացել սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ:
Ապիրլի 14-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը:
Ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց՝ քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննական մարմնի ձեռքի տակ են հայտնվել նոր ուշագրավ ապացույցներ, որոնք ավելի են ծանրացնում գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի վիճակը:
Ավազակային հարձակումներ բենզալցակայաններում:
25-ամյա երիտասարդը մեղադրվում է խարդախության մեջ: Վերջինս Աննային խոստացել է նրա աղջկան քոլեջ ընդունել, որի դիմաց գումար է պահանջել է, տիրացել է այդ գումարին, իսկ գործն էլ ավարտին չի հասցրել:
Մարտի 31-ին, ժամը 04.57-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ահազանգ էր ստացվել, որ դիմակով և զենքով մտել են Նորագավիթ թաղամասի բենզալցակայան, աշխատողներից պահանջել գումար և վերցնելով պատուհանափեղկի վրա եղած գումարը` դիմել փախուստի:
Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնանորոգումն արդեն ավարտվում է: Հիվանդանոցի բոլոր բաժանմունքների համար շուտով կգա դժվար պայմաններում աշխատելու վերջը:
Ապրիլի 12-ին, ժամը 18.50-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1998 թ. ծնված Էդիկ Մ.-ն:
25-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու և անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություներ կատարելու համար: Ընդ որում, այս ամենը կատարվել է վիրտուալ շփումների ձևով` համացանցում, Երեւանում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է իրականացրել ք.Երևանի 11 մանկապարտեզներում՝ մեկ մասնավոր և 10 պետական:
Հին Գյումրու կործանվող ու աղբանոցի վերածված շենք-հուշարձաննեից են դեռ 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից կառուցված տասնյակ կարևորագույն պատմական պաշտպանական կառույցները՝ բերդերը:
Ապրիլի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բերման էին ենթարկել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ին:
Մեզ համար պարզապես անընդունելի է, երբ համայնքային բյուջեից գումարներ ենք հատկացնում այս կամ այն ոլորտում նախատեսված աշխատանքների իրականացման համար, սակայն տարեվերջին որոշ կազմակերպություններ հաշվետվություններ են ներկայացնում, որ պարտքեր ունեն:
Ճանապարհատրանսպորտային պատահարներ. մտահոգիչ վիճակագրություն:
Ամեն դեպքում, մաքրություն հաստատելու համար մեր քաղաքում դեռ չափազանց շատ գործ կա անելու:
Ադրբեջանցի փախստականը պատմել է, որ իրենք ազատ են տեղաշարժվելու հարցում, ապրում են փախստականների համար նախատեսված կացարաններում, որտեղ իրենց հարևանությամբ բնակվում են սիրիահայեր, աֆրիկացիներ ու իրանցիներ, որոնց հետ իրենց փոխհարաբերությունները նորմալ են:
Իսակով-Լենինգրադյան նոր կառուցվող ավտոճանապարհի հարակից տարածքների կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցությանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել վարչական բոլոր շրջանների կանաչապատման ձեռնարկությունները և աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 10-ին՝ ժամը 11:05-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում օդանավակայանի հանրակացարանի աղբարկղի մոտ:
«Քաղաքի բարեկարգման միամսյակի շրջանակներում երիտասարդների, քաղաքի բնակչության, կոմունալ տնտեսության համատեղ ուժերով տարածքի սանմաքրումը կկատարվի ու տարածքը վեր կածվի շինհարթակի»:
Ապրիլի 15-ին, 17-ին, 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում,16-ին և 18-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
2013 թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով` 1963 թ. ծնված Ժենյա Ե.-ի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 1 միլիոն 15 հազար դրամի վնաս:
Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրումից և մասնավոր կառույցների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում ներկառուցվել են թեքահարթակներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 15-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի` 6, 9, 16, 18, 19, 20 փողոցների, Նուբարաշենի զորամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: