ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հ. Բաղդասարյանի խոսքով՝ վերջին տարիներին արտագաղթի ծավալների մեծացումը ևս պահանջարկի անկման կարևոր պատճառներից է. «Եթե այս երկու-երեք տարվա մեջ բոլոր ոլորտներում ծավալների թեկուզ թեթևակի աճ ունենք, ապա անշարժ գույքի ոլորտում աճի մեխանիզմներ չունենք՝ կապված ծավալների հետ: Այսինքն՝ ամենախոցելի ոլորտը մնացել է անշարժ գույքի ոլորտը, քանի որ և՛ կառուցապատման ծավալների անկում կա, և՛ իհարկե պահանջարկի»:
Վանաձորի դպրոցներից մեկում նախօրեին աշակերտների միջեւ վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի 5-րդ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում:
Յուրաքանչյուր երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ըստ հասցեների Ձեզ զեկուցվում է ապօրինի շինարարությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, սակայն դրանք ոչ միայն չեն պակասում, այլ շարունակվում են: Այս մասին են վկայում քաղաքացիների ահազանգերն ու լրատվության հաղորդումները:
«Ուղղակի խիզախություն էր բարձրանալ օդ այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարում է՝ այս սարն իմն է, այս ծառն իմն է: Ես կցանկանայի, որ նրանք, ովքեր այդպես են արտահայտվում, մեկ շաբաթ գնային ու ապրեին այդ գծի վրա: Եվ այդ դեպքում իրենց համար պարզ կլինի՝ որն է խիզախությունը»:
ԼՂՀ Աժ նիստն այսօր սկսվել է լռության րոպեով: Պատգամավորները հարգել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի հիշատակը:
Այսօր մենք նշում ենք հիշարժան տարեդարձ` դատախազության 90-ամյակը: Սա պատկառելի տարիք է, որը վկայում է գերատեսչության անցած լուրջ ճանապարհի և արժանի վաստակի մասին:
2014թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 9525 արտակարգ պատահար, որոնց հետևանքով զոհվել է 445 և տուժել 6702 մարդ:
«Կապ չունի՝ ադրբեջանցի է, ով է, ինչ է, միջազգային կազմակերպությունները պետք է հետաքրքրվեն նրանով: Ես անձամբ իմ կազմակերպության անդամների հետ այցելել եմ նրանց ու տեսել, որ ամեն ինչ կարգին է: Բայց Ադրբեջանի տարածած դեզինֆորմացիան ժխտելու համար անհրաժեշտ է, որ միջազգային կազմակերպությունները այցելեն ու իրենց աչքով դա տեսնեն»:
Նոյեմբերի 26-ից 28-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է անցկացնում Թուրքիայի Հանրապետության տարածքում:
Նոյեմբերի 26-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում` Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, այրվում է կայանված «Ջիպ» մակնիշի ավտոմեքենա:
Նոյեմբերի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Հեռու ենք այն մտքից, թե որևէ բան կարող է ամոքել վերջիններիս վիշտը, բայց և վստահ ենք, որ ծանոթ ու անծանոթ մարդկանց, սրտացավ քաղաքացիների ուշադրությունը և հոգատարությունն օգնում են դիմակայել կորստյան անհուն ցավին: Եվ, ինչու ոչ, վստահ ենք, որ բոլորն իրավունք ունեն մասնակիցը դառնալու այդ կարևոր գործին»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանին քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» մարդիկ հարկավոր են:
Այսօր առավոտյան Բեյրութում 87 տարեկանում իր մահկանացուն է կնքել արաբ ամենահայտնի երգչուհի, դերասանուհի Սաբահը (Ժանեթ Ֆղալի): Նա համարվում է արաբական աշխարհի էստրադայի հիմնադիրը:
Հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության գործառույթները՝ ամենևին էլ պատահական չէ, որ այս գերատեսչությունը ինքնաթիռի տոմսեր գնելու նպատակով այդքան շատ գումար է ծախսում:
Ելնելով այն հանգամանքից, որ ոչ մի հայկական կայքում նման բան չկա և չի կարող լինել, քանի որ ապատեղեկատվություն է, ադրբեջանցիները կոնկրետ կայքում, որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդու նյութ տեղադրել իր «մամուլի խոսնակ» բաժնում ռուսերեն լեզվով նյութ են հրապարակել, թե, իբր, Հայաստանում տանկը կրակ է բացել զինծառայողների ուղղությամբ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվում է հերթական զորակոչերի` 2013 թ-ի ձմեռային (2013 թ-ի դեկտեմբեր – 2014 թ-ի հունվար) եւ 2014 թ-ի ամառային(մայիս-հուլիս ամիսների), ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումները:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.710 և արևելյան երկայնության 45.440:
Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Վրեժ Ոսկերչյանի առողջությանը` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Աշխարհի ամենաերջանիկ 151 երկրների ցանկում Հայաստանը 53-րդն է: Հարցումն անց է կացրել բրիտանական հետազոտությունների ինստիտուտի «Նոր տնտեսագիտական հիմնադրամը»: Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով, թե «որքանով են երկրներում կարողանում երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար»:
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում:
«Կոնկրետ բիզնես-վարկերի դեպքում, ինձ թվում է, մարդիկ ակնկալել են ինչ-որ շրջանառություն՝ ինչ-որ ժամանակահատվածի համար, բայց ընդհանուր մարդաքանակի պակասելու հետ կապված` ակնկալված շրջանառությունը տեղի չի ունեցել: Դրա համար մարդիկ փորձում են իրենց ամսական պարտավորությունների չափը փոքրացնել վարկի ժամկետը երկարացնելով: Իսկ ովքեր դա չեն կարողանում անել, տեղի է ունենում պարտավորությունների ժամկետանցում իր հետեւանքներով՝ գրավի վաճառք եւ այլն»:
մասնագետները խորհուրդ են տալիս հավի միսը օգտագործելուց առաջ սառեցնել այն, որպեսզի պաթոգեններն ու մանրէները մահանան: Այլ պարագայում, ըստ մասնագետների, ինչը որ դիպեց հավի մսին, կդառնա մանրէների փոխանցման աղբյուր: Արդյունքում 2-5 օրվա ընթացքում այն զգացնել կտա՝ ստամոքսի խանգարումների, աղիքային գրգռման տեսքով:
56-ամյա Ալինան, չնայած հիմա շրջապատված է թոռնիկներով ու երեխաներով ու իրեն երջանիկ է համարում, սակայն նրա կյանքում պակասում է շատ կարևոր բան, իսկ անորոշությունն ավելի է խորացնում իր ցավը: Առանց արտասվելու դժվարանում է հիշել իր ամուսնու կորուստը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ցավոք, միջոցառմանը հաջորդած՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը՝ կապված ԼՂՀ ԶՈՒ՝ ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետ, հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել իրավիճակի սրումից:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով։