Բաժիններ՝

2014 թվականն աննախադեպ է ուժեղ քամիների քանակով

2014թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 9525 արտակարգ պատահար, որոնց հետևանքով զոհվել է 445 և տուժել 6702 մարդ:

Այս մասին նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքը: Հովհաննես Խանգելդյանի խոսքերով` տարին աննախադեպ է եղել ուժեղ քամիների քանակով ու պատճառած վնասով:

Գրանցվել է 111 ուժեղ քամի, այն դեպքում, երբ 2013թ-ին գրանցվել է ուժեղ քամու 39 դեպք: Իրենց քանակով 2013թ-ի ցուցանիշը գերազանցել են նաեւ հրդեհները: 2014թ-ին գրանցվել է 3293 հրդեհ, իսկ 2013թ-ին` 2662: 2014թ-ի նշված ժամանակահատվածում մասնավորապես արձանագրվել է 7 ջրհեղեղի, 10 փլվածքի եւ նստվածքի, 31 քարաթափման, 7 սողանքի, 62 ձնաբուքի, 12 տեղատարափ անձրեւի, 44 ուժեղ կարկուտի, 3 կայծակահարման, 53 երկրաշարժի դեպք:

9 ամսվա ընթացքում Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հեռախոսահամարներին ստացվել է 1 117 300 զանգ:

ecolur.org

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս