ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նպատակադրվել է զբաղեցնել Գլխավոր դատախազի պաշտոնը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթին հասած տեղեկություններով, ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նպատակադրվել է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը: Այս նպատակադրումը սրել է նրա հարաբերությունները գործող գլխ. դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

Համակարգի հետ պարբերական շփում ունեցող անձինք սրա հետ են կապում, որ վերջին շրջանում գլխավոր դատախազը մեկը մյուսի ետևից վերացնում է ՀՔԾ–ից ստացված գործերով բազմաթիվ կարճումների և կասեցումների որոշումներ: Հարաբերությունները լարված են այն աստիճան, որ համակարգի ներսում իրավիճակը գնահատում են մի բառով՝ միջգերատեսչական «պատերազմ»:

Դա իր ազդեցությունն է թողնում նաև ՀՔԾ-ի ներսում: Կարճ ժամանակահատվածում արդեն մի քանի տասնյակ քննիչներ են հեռացել ՀՔԾ-ից, վերջին օրերին հրաժարականի դիմումներ են գրել նաև գերատեսչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս