Բաժիններ՝

Հայաստանից արտագաղթում են ցածր վարձատրության պատճառով. Ռուբեն Եգանյան

Հայաստանից մարդիկ արտագաղթում են ոչ թե աշխատատեղերի բացակայության պատճառով, այլ ցածր վարձրատրության պատճառով և դրսում բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու հույսով: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ հավելելով, որ այս վիճակն ազդում է շուկայի վրա՝ տարեկան այն կրճատելով մոտ մեկ տոկոս:

Վերջինս նկատեց, որ միգրացիայի վրա ազդող երկու նոր գործոններ են առաջացել: «Մի կողմից՝ Ռուսաստանի կողմից ճշտումների ֆոնին միգրանտների սահմանափակումն է, մյուս կողմից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Հաշվի առնելով Ռուսաստանում շարունակվող տնտեսական վիճակը՝ միգրանտների ներհոսքը Հայաստան կշարունակվի: Պատճառներից մեկն էլ այն է, որ այս երկրում աշխատուժի պահանջարկը գնալով նվազում է»,- հայտնեց Եգանյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց Հայաստանից Ռուսաստան մեկնել ցանկացող սեզոնային միգրանտներին՝ ձեռնպահ մնալ այս պայմաններում այդ երկիր մեկնելուց. «Նրանք այնտեղ, շատ հնարավոր է, չկարողանան նորմալ գումար վաստակել, պարտքեր կկուտակվեն, և սոցիալական վիճակն ավելի կսրվի»:

Անդրադառնալով Հայաստանից մեկնումներին, Եգանյանը նկատեց, որ վերջին 5-6 տարիներին տարեկան 30-35 հազար մարդ է երկրից մեկնում, և այսօր նա նախադրյալներ չի տեսնում, որ այդ թիվը, հնարավոր է՝ նվազի:

Կարդացեք նաև

«Երկրից միգրացիայի 70 տոկոսի պատճառը սոցիալ-տնտեսական վիճակն է, որն իր հերթին՝ ազդում է վերարտադրության վրա, քանի որ մեկնողների հիմնական մասը տղամարդիկ են, հետևաբար՝ կանայք չեն կարողանում գտնել իրենց տղամարդկանց և շարունակել վերարտադրությունը»,- նկատեց ժողովրդագիրը:

Դեպի Ռուսաստան սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողների համար մուտքի արգելքի վերանայման բանակցության արդյունքում, ըստ բանախոսի, պետությունը կարողացել է ստանալ թույլտվություն միայն 30 տոկոսի համար, մնացած 70 տոկոսը շարունակում է մնալ սպասողական վիճակում:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի անդամակցության շրջանակում նոր միգրացիոն ուղղությունների ի հայտ գալուն, Եգանյանը տեղեկացրեց, որ դժվար թե միության երկրները դառնան հայերի համար նոր ուղղություններ, քանի որ դեռևս տնտեսական վիճակը շարունակում է ծանր մնալ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս