Երեխան ընդօրինակում է հեռուստատեսությամբ և ռադոյով հնչած խոսքը. Հոգեբան
Լեզուն այն ամենախոշոր ծանր հրետանին է, որը ձևավորում է գիտակցությունը: Ըստ դրա՝ ձևավորվում է մարդու աշխարհայացքը, որոշակի առումով` նրա հոգեկերտվածքը, մտահորիզոնը, ճաշակը, ու այդ բոլորը ձևավորում են յուրահատուկ անհատ: Այս կարծիքին է հոգեբան Աննա Բադալյանը, որն այսօր՝ մանկական հեռուստատեսության և ռադիո հեռարձակման միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող մանկական հաղորդումների հոգեբանական ազդեցության մասին:
Հոգեբանի խոսքով՝ յուրաքանչյուր տարիք ունի իր հոգեբանական մոտեցումը. «Լեզուն այն ծանր հրետանին է, որը երբ երեխան ուղղակի կամ անուղղակի լսում է ռադիոյով և հեռուստատեսությամբ, իր մոտ նաև մտածողություն է ձևավորվում: Երբ երեխան գրագետ խոսքը լսում է հեռուստատեսությունից և ռադիոյից՝ դա երեխայի մոտ դառնում է էտալոնաին խումբ, և երեխան հետո ուզում է ընդօրինակել դա»:
Հոգեբանը նկատեց, որ եթե գիտահանրամատչելի, ուսուցողական հաղորդումների հարցերը ինչ-որ չափով լուծված են հեռուստաընկերություններում և ռադիոյում, ապա զուտ հեգոբանական առումով՝ երեխաների տաբեր տարիքներին համապատասխան հաղորդումներ մենք չունենք.
«Ժամանակին կար մի շատ լավ հաղորդում, որը կոչվում էր «Հեքիաթն է կանչում»: Այնտեղ ձևավորվում էր երեխայի ներաշխարհը՝ ազնվության, բարուն, վեհին հասնելու գաղափարը, չարը՝ որպես անընդունելի»:
Ըստ հոգեբանի՝ հայկական մուլտֆիմերն այսօր բավականին քիչ են, այնինչ դրանք մեծ դեր ունեն ազգային հոգեկերտվածք ձևավորելու հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում: