
ԶԼՄ-ների կողմից տեղեկությունների որոնումը, ստացումն ու հրապարակումը պետք է դուրս լինեն անձնական ոլորտից

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը չափազանց անհրաժեշտ է, օրենքի տեղը դժվար է թերագնահատել ՀՀ իրավական համակարգում: Նման կարծիք այսօր Աժ արտահերթ նիստում հնչեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
«Մի քիչ թերի լինելը կամ ոչ ամբողջական լինելը չի նշանակում, որ խնդիրներ չեն առաջանալու: Օրենքը կարգավորում է չափազանց կարևոր ոլորտ»,- ասաց նա:
Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ ԶԼՄ-ների կողմից տեղեկությունների որոնումը, ստացումն ու հրապարակումը պետք է դուրս լինեն անձնական ոլորտից: Նա նշեց, որ անձնական տվյալների հրապարակման հետ կապված խնդիրների դեպքում անհրաժեշտ է դատական որոշում: