Իսկ Ռոբերտ Քոչարյանը դահուկ է քշում… «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում՝ դահուկ է քշել։

Հենց Քոչարյանը հայտնվում է Ծաղկաձորում, այդ մասին իմանում են ձմեռային սպորտաձևի սիրահարները։ Բանն այն է, որ Քոչարյանի Ծաղկաձորում գտնված ժամանակ ճոպանուղին սկսում է արագ աշխատել, և դահուկորդներն ավելի շատ ժամանակ են ունենում դահուկ քշելու։

Սովորաբար նրանք դժգոհում են, որ ճոպանուղին դանդաղ է աշխատում, և վճարած ժամի համար ավելի քիչ են կարողանում սահել, մինչդեռ 2-րդ նախագահի այցից անուղղակի օգտվում են նաև իրենք։ Ճոպանուղու դանդաղ աշխատանքով, ըստ երևույթին, էներգիա են խնայում։

Ի դեպ, ճոպանուղի 1 մուտքն արժե 1800 դրամ, այցեքարտը լիցքավորելիս 20 մուտքի համար վճարում ես 11 հազար, իսկ 15 մուտքի համար՝ 7 հազար դրամ։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031