Օդաչուները նորից սկսել են իրենց բողոքի ակցիաները. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները 4 ամիս լռելուց հետո երեկ նորից հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք փոխհատուցումը։

«Չորս ամիս առաջ վարչապետը մեզ ընդունեց ու անձամբ խոստացավ, որ մինչև մարտի 1-ը մեր խնդիրը կլուծի և փոխհատուցումը կտա, սակայն այդպիսի բան տեղի չունեցավ։Այդ ամիսների ընթացքում մի նամակ, մի ձայն նրանց կողմից չի եղել, իսկ այսօր էլ խիստ զբաղված են և չեն կարոդ մեզ ընդունել»,-ասաց օդաչու Մաքսիմ Հակոբյանը՝ հավելելով, որ խնդրին ծանոթանալուց հետո վարչապետն ասել է, որ իրենց պահանջը ճիշտ է, և պետք է գումարները փոխհատուցվեն։

Տեղեկացնենք, որ օդաչուները 7 տարի պայքարում են փոխհատուցում ստանալու համար, բայց այդպես էլ չեն ստացել, այդ տարիների ընթացքում նրանցից շատերը մահացել են, և 138 օդաչուից մնացել է ընդամենը 50-ը։

«Ամեն օր մեկը մեզանից հեռանում է, օդաչուներս գումար չունենք, որ դեղ առնենք, մենք մեր արդար գումարներն ենք ուզում»,-ասաց մեկ այլ օդաչու՝ Վալերի Համբարձումյանը, ավելացնելով, որ իրենք վարչապետի խոսքին հավատում են, հույս ունեն, որ նրանց կընդունի և կասի, թե ինչ փուլում է փոխհատուցման գործընթացը։ Օդաչու Կարեևև էլ ավելացրեց. «Մենք գիտենք, որ պետության համար էլ են դժվար ժամանակներ, բայց թող ժամանակին մտածեին ու մեզ հասանելիք գումարները չուտեին»։

Կարդացեք օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031