Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Մալաթիայում հնչած կրակոցների դեպքի մասին

Մարտի 3-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Դավիթ Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, Մալաթիա թաղամասի Շրջանային փողոցի թիվ 2/5 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի զենքից կրակոց արձակելով` Դավիթ Մ.-ի աչքի հատվածում վնասվածքը պատճառել է Արարատյան զանգվածի բնակիչ ոմն Լյովիկ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Լյովիկի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս