ՀՀ քաղաքացիները ռուսական գնացքների տոմսեր արդեն կարող են գնել Հայաստանում
Ռուսաստանում գործող գնացքների տոմսերը այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև Հայաստանում:
Այսօր՝ մարտի 4-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս առանչությամբ համագործակցության հուշագիր ստորագրեց ռուսական կողմի հետ:
Հայաստանի քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան Ռուսաստանի տարբեր երկաթուղային գծերի համար տոմսեր ձեռք բերել Հայաստանում՝ «Սասունցի Դավիթ» կայարանում տեղադրված տերմինալի միջոցով:
Երկու կողմերը բարձր գնահատեցին այս համագործակցությունը՝ նպատակ ունենալով հետագայում ավելի ամրապնդել համատեղ աշխատանքները:
Նշենք, որ այս հուշագիրը ստորագրվել է «Համագործակից երկրների երկաթուղային խորհրդի ուղևորափոխադրումների» տնտեսական հարցերով հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում, որը մարտի 4-ից 6-ն անցկացվում է Հայաստանում:
Երևանյան նիստի աշխատանքներին մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստան ի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները: Նիստի մասնակիցները քննարկում են 2014թ-ի միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների արդյունքները, «Էսքպրես» միջազգային