«Մամ, պոստերից իջնեմ ու սկսեմ հետ հաշվարկը, որ գամ տուն». Զինծառայողի վերջին խոսքը՝ մորը. ԳԱԼԱ
Մարտի 2-ի և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:
Արսեն Կարապետյանը Երևանի բնակիչ էր: 20-ամյա զինծառայողն ընտանիքի միակ զավակն էր: Նա բանակ զորակոչվել էր 2 տարի առաջ և 100 օրից պետք է տուն վերադառնար: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Արսենի ընկերներից մեկը` Ժիրայր Գրիգորյանը:
«Արսենը բազմաթիվ երազանքներ ուներ, որոնք, ցավոք, մնացին անկատար»,- նշեց ընկերը՝ հայտնելով, որ Արսենն ապրում էր մոր հետ և չնայած մեծ ցանկություն է ունեցել ուսումը շարունակելու, ֆինանսական խնդիրների պատճառով դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել, որպեսզի օգնի մորը:
Ընկերոջ խոսքով, ծառայությունից Արսենը երբեք չի դժգոհել, իսկ մոր հետ վերջին անգամ խոսել էր դեպքից երկու օր առաջ: «Ասել էր՝ մամ, պոստերից իջնեմ ու սկսեմ հետ հաշվարկը, որ գամ տուն»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: