Բռնաբարության գործով տուժող 28-ամյա Հասմիկն (անունը փոխված է) արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ այդ թվում գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին, քննության ընթացքում իր եւ հարազատների հանդեպ ճնշում կիրառած, արժանապատվությունն ու ինքնասիրությունը նսեմացրած քննիչներ Ա. Կավեյանին, Կ. Հակոբյանին եւ Վ. Մանուկյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
2014 թ. ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թթ. բոլոր շրջանավարտների ցանկը (անուն-ազգանունները):
Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՕԴԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վ. Դվին գյուղում վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Կիմա Յուխանաևային, նրա տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է բաժին:
«Էդ ի՞նչ ծառայություն է մատուցում այդ ընկերությունը, որ բյուջեից այդքան փող ենք իրեն զիջում»,- այսօր ԱԺ նիստում 2013-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման հարցադրում արեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` խոսելով արագաչափերի և կարմիր գծերի մասին: Ըստ նրա` ՀՀ փոխոստիկանապետը ներկայացրել էր, որ անցած տարի բյուջեի 2.9 մլրդ դրամ շահույթի աճ է եղել միայն արագաչափերի արդյունքում, […]
Քիչ առաջ զանգահարել է Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը եւ հայտնել, որ այսօր ինքը զանգահարել է Հայաստանում BBC-ի թղթակից Ալեքսեյին (Ալեքսեյ Մանվելյանին) եւ ասել, որ հունիսի 10-ի ժամը 11.19-ին հայտարարում է, որ ինքը՝ ընտանյոք հանդերձ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան է հայցում:
Հունիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ՄԻԱՎ-ով ապրող 9 երեխաների ծնողներին փոխանցեց բարեգործական համերգից ստացված գումարները և նրանց նվիրեց Նոր Կտակարաններ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստը: Դատարան չէին ներկայացել ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպանները:
«Դա շատ բարդ հարց է: Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր շատ հակասական է: Այն, ցավոք, հակասության մեջ է առաջադիմական գաղափարներին: Ի՞նչ կարելի է անել: Վրաց ուղղափառ եկեղեցին շատ մեծ հեղինակություն ունի,որը գերազանցում է բոլոր քաղաքական գործիչներին, Իլյա Երկրորդի հեղինակությունը ավելի քան 90 տոկոս է»:
Գյուղացիների նման քայլի պատճառն այն է, որ նրանք տևական ժամանակ է, ունեն խմելու ջրի խնդիր: Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարոււմները, սակայն խնդիրը չի լուծվում: Իրավիճակի մասին տեղյակ է գյուղապետը:
Շիրակի մարզի երկու համայնքի` Հառիճի և Նահապետավանի ջրերը նույն առվով չեն հոսում: Պատճառը մի քանի տարի առաջ կառավարության կայացրած որոշումն է:
Հունիսի 10-ին, ժամը 10.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 5-ին փլուզվել է Վայոց ձորի մարզի Մալիշկայի գյուղամիջյան ավտոճանապարհը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Եթե ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պաշտոնյաները դատական ատյաններն ու որոշումները միմյանցից տարբերել չեն կարող (իհարկե երևի ցանկություն էլ չունեն), էլ ի՞նչ ասենք: Նույն այդ պաշտոնյաները պետք է հասկանան նաև, որ շուրջ 2 տասնյակ ծառեր (այդ թվում բարդիներ) կտրած կառուցապատողի համար 130.000 դրամ տուգանքի վճարումը մի գրոշ էլ չարժե:
Հունիսի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
2600-2700 դրամ արժեն Արարատյան դաշտից բերվող ծիրանի փոքր չափսի, հասունացած տեսակները: Նույն տեղից բերված ավելի խոշոր չափսի ծիրանն արժե 6000 դրամ: Մեղրիինը Երևանի խանութներում վաճառվում է միջինը 4000 դրամով:
«Արդեն 3 տարի պայքարում ենք, բայց ապարդյուն. բժիշկները երկար ապրելու, առավել եւս բուժվելու հույսեր չեն տալիս, իսկ ես միայն նրան ունեմ: Ամուսինս չդիմացավ, մահացավ, իսկ ես մահացա իմ էությամբ ու միայն շնչում եմ լոկ դստերս համար, միայնակ պայքարում եմ»:
Տեխնիկական սարքերով արձանագրված խախտումներ: Ո՞ւմ դիմել անհամաձայնության դեպքում. խորհուրդներ վարորդներին:
Հունիսի 10-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:
Ոստիկանությունը Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել մի շարք ակտիվիստներ՝որոնց թվում՝ Վահագն Մինասյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Դվին Իսանյանին, Անտոն Իվչենկոյին, Արթուր Պետրոսյանին, Հրայր Սազյանին, Հերբերտ Գևորգյանին և Սիփան Փաշինյանին:
Պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող է Աֆրիկյանների տունն է, որի տարածքը, ըստ բնակիչների, գնել է մի պարսիկ և պատրաստվում է ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի:
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, անցած շաբաթ օրը Մոսկվայի «Սոկոլ» հյուրանոցում ձերբակալվել է 54-ամյա հայազգի «օրենքով գող» Գագիկ Ասատուրյանը:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ երիտասարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հ.Ներսիսյանն ուշագնաց է եղել, իսկ նա էլ կարծել է, թե մահացել է և հեռացել դեպքի վայրից:
«Ամբողջ թաղամասը ցնցված էր, սակայն, ոչ մեկս չէր մտածում, որ մոլախաղ ասածը օրերից մի օր մեզ էլ կհասնի, կմտնի մեր տները,- «Մեդիալաբին» ասում է Նազարյանը,- Ամենամոտ ընկերուհուս ընտանիքը մեկ տարի առաջ ստիպված հեռացավ Հայաստանից, քանի որ եղբայրը խաղացել ու կրվել էր ամեն ինչ`տուն-տեղ, եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպանության փորձ արել: Ոչ մեկը չէր կարողանում մղձավանջի վերջը դնել»:
Հունիսի 7-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա Երևան-Իջևան ճանապարհի 107-րդ կմ-ին ընկել է Աղստև գետը:
Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը գտնվում է Մոսկվայում, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90 օր մնալու համար), այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ պարբերաբար գծային վերանորոգումներ է իրականցնում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբն օրերս Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ին:
«Առաջին լրատվական»-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հաշտության առաջարկ է ներկայացրել: