
Հարբած տղամարդիկ ծեծել են ՃՈ աշխատակիցներին ու փախել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Այսօր գիշերն արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում. հարբած տղամարդիկ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցներին ու դիմել փախուստի:
Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում, որտեղ ՃՈ 5 աշխատակիցներ իրականացնելիս են եղել իրենց ամենօրյա ծառայությունը: Ժամը 02:30-ի սահմաններում, նրանց մոտ կայանել է «Մերսեդես- բենց» մակնիշի մի ավտոմեքենա, որից իջել են 5 հարբած տղամարդ ու սկսել վիճաբանել ոստիկանների հետ:
Վեճն ավարտվել է ծեծով, որի արդյունքում ոստիկաններից մեկը վնասվածքներ է ստացել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: