Հայտնաբերվել է դիակ՝ կախված վիճակում, իսկ գրպանում Արթուր Աֆյանի բջջային հեռախոսը. ԳԱԼԱ
Հայտնաբերվել է փետրվարի 21-ից անհետացած, ոստիկանների կողմից փնտրվող ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ նա հայտնաբերվել է Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածի մոտ՝ խանութի հետնամասում: Աֆյանին հայտնաբերել են կախված վիճակում:
«Ամենայն հավանականությամբ Աֆյանն է, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է Աֆյանի բջջային հեռախոսը»:
Մեր այն հարցին, թե երբ է նա կախվել եւ արդյո՞ք խանութի աշխատողները, հաճախորդները չեն նկատել, դատախազն ասաց, որ խանութը ճանապարհի վրա է եւ հետնամասը ամենայն հավանականությամբ խուլ վայր է:
«Չգիտենք երբ է մահացել, դատաբժշկական փորձաքննությունը կտա այդ բոլոր հարցերի պատասխանը՝ նա անհետանալու օ՞րն է մահացել, ավելի ո՞ւշ, հայտնի չէ»,-ասաց դատախազը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: