Բաժիններ՝

Ոստիկանները բռնել են Երևանում աղմկահարույց կրակոցների գործով կասկածյալին. shamshyan.com

Այսօր՝ մարտի 8-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ Նաիրի Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ 15 փողոցի 14 տան բնակիչ, 36-ամյա Բագրատ Թումանյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վերջինս նախկինում եղել է դատապարտված՝ ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի հատկանիշներով, իսկ նրա նկատմամբ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, քանի որ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ով մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 34-104 և 258.235 հոդվածների հատկանիշներով:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս