Ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը կախված վիճակում է հայտնաբերվել. ՔԿ

Այսօր Շիրակի մարզում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրայի զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում:

Հիշեցնենք, որ վերջինիս անհետ կորելու մասին 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու Ա.Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը:

Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031