
Աշոտ Ահարոնյանը՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որոշ լրատվամիջոցներ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ անհիմն ու չփաստարկված տեղեկատվություն են տարածում՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը:
Խնդրում եմ ձեռնպահ մնալ սենսացիայի միտված չճշտված տեղեկատվություն և զանազան վերլուծություններ տարածելուց:
Դրանով ոչ միայն խախտում եք քաղաքացու՝տեղեկացված լինելու իրավունքը, այլև խանգարում եք ոստիկանության գործողություններին:
Ոստիկանությունը, իր քաղաքականությանը հավատարիմ, մշտապես տրամադրել ու տրամադրելու է հավաստի տեղեկատվություն ցանկացած դեպքի առթիվ, ուստի կոչ ենք անում օգտվել բացառապես վստահելի ու արժանահավատ աղբյուրից և ստույգ տեղեկությունների համար դիմել ոստիկանություն: