Բաժիններ՝

Պայթյուն՝ «Բեյսիք Հաուս» խանութի մոտ

Մարտի 9-ին, ժամը 07.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում` «Բեյսիք Հաուս» խանութի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակի փողոցի 17/41 հասցեում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային արտադրամասում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ և գազի արտահոսքով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.53-ին, մարվել` 07.58-ին: Կոմպրեսորային արտադրամասում այրվել են մալուխներ` 10 գմ: Տուժածներ չկան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031