
Գյումրիի կրակոցների գործով ձերբակալվածներ չկան. Երկու վիրավորի վիճակը ծանր է. news.am

Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով ձերբակալվածներ չկան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Գործի շրջանակներում երեկ բերման է ենթարկվել 6 հոգի, նրանք բոլորն ազատ են արձակվել:
Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ գտնվող Հակոբյան Վլադիմիրի, Գեւորգյան Համլետի եւ Ղազարյան Սմբատի առողջական վիճակները բավարար են, կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են Վիրաբուժական բաժանմունքում:
Ինչ վերաբերում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 3 հիվանդներին, Գյումրիի հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առավոտյան զրուցել է «Էրեբունի» հիվանդանոցի փոխտնօրենի հետ եւ տեղեկացրել է, որ Կնյազը Ղազարյանը եւ Գագիկ Ղուկասյանը վիրահատվել են, ունեցել են գանգուղեղային տրավմաներ, երկուսն էլ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, վիճակները գնահատվում է կայուն ծանր, իսկ Կնյազ Ղազարյանը դեռ միացված է արհեստական շնչառության ապարատին: Կնյազ Ղազարյանի եղբայրը՝ Գագիկ Ղազարյանը, տեղափոխվել է Վիրաբուժական բաժանմունք:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: