«Տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան, որովհետև Միկոյանը նույն կերպ պետական հանցագործ է, ընդ որում միջազգային մակարդակի։ Դա ապացուցող փաստաթղթերը կան, ես երեք հատ տեսել եմ. Թուղթ են ուղարկում Ստալինին՝ խնդրելով, որ ևս 700 հոգի մարդ գնդակահարվի, չնայած փոխքաղաքապետ կար՝ Կամո Արեյան, ասաց, որ արժանահավատ չեն, բայց Ազգային արխիվի տնօրենը հաստատեց, որ բոլոր փաստաթղթերը արժանահավատ են»,- ասել է Գաբրիելյանը։
Հունիսի 8-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին և նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հունիսի 7-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` Արզնիի խաչմերուկի մոտակայքում, մոտոցիկլետը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Արայիկ Քոթանջյանը Ղարաբաղում գործուղման է եղել, իսկ նրա տիկինը` Արփի Խաչատրյանը հեռուստաընկերության թղթակցի հետ հեռախոսազրույցում հերքել է որդու կապը տեղի ունեցածի հետ:
Հարցին՝ ի՞նչ գործողություններ են վերագրվել Ներսես Մելքոնյանին, Վարդուհի Էլբակյանը պատասխանեց, որ այն գործողությունները, որոնք օրենսդիրը նկարագրել է 258-րդ հոդվածում, փորձել են վերագրել Ն. Մելքոնյանին:
Հունիսի 7-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ Լուսագյուղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ՄՀՀ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի խոսքով՝ ռուսական ընկերությունը նախ դիմել է Կենտրոն վարչական շրջանի դատարան, սակայն այստեղ հայցը չեն ընդունել` պատճառաբանելով, որ այն պետք է ներկայացավի Գեղարքունիքի մարզի դատարան, քանի որ համալիրի իրավաբանական հասցեն այդ մարզում է գրանցված:
Ըստ ականատեսների պատմածի’ երբ արդեն տեւական ժամանակ հակառակորդը չի դադարեցնում դիպուկահար կրակոցները, հայ դիրքապահները սկսում են պատասխան կրակ արձակել’ հակառակորդին զսպելու համար:
Հունիսի 7-ին, ժամը 12.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 54-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ հունիսի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի, դեմքի և մեջքի քերծված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:
Հունիսի 7-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղքի Ղուկասյան փողոցի թիվ 59 տան բակում նկատվել է օձ . անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1989 թ. ծնված Ռոլանդ Խ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի ենթարկելով Կաթնաջուր գյուղի միջն. դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի, 2003 թ. ծնված Անի Ռքոյանին` կողաշրջվել է:
Հայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը:
«Մենք պետք է չնպաստենք պատերազմին, սադրանքներին չտրվենք: Իրենք ցանկանում են մեզ հունից հանել: Խաղաղությունը մեզ համար մեծ արժեք է: Այն ժամանակ էլ մենք չենք ցանկացել, որ պատերազմ սկսվի, իրենք են պարտադրել եւ մենք պաշտպանվելով՝ նրանց խաղաղություն ենք պարտադրել: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ խաղաղությունը պահպանելու եւ դիվանագիտության միջոցով խաղաղության մեծ պայմանագիր կնքելու համար: Բայց, եթե համը հանեն, տեսել են, թե հայ զինվորը իրենից ինչ է ներկայացնում ու նորից կտեսնեն»:
Հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Հունիսի 7-ին, ժամը 09.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Գորավան գյուղում գայլերը ոչխարներ են հոշոտել. անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 7-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ «Այրիվանք» հանգստյան տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել են կրակոցներ:
Մասնավորապես, 2014 թ. հունիսի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
«Միշտ ինձ ասում էր՝ ա´յ քաշկա, նայի` ինձ չհերձես, հա, էդ գործիքներով ինձ չկտրտես, ասում էր, որ վախենում է ինձնից: Ես էլ ասում էի՝ ձե´նդ կտրի, աղջի՛, ջահել ես, բայց հենց այդպես ջահել էլ մահացավ, ու, ցավոք, ես պիտի նրան հերձեի: Չեմ կարող բառերով ասել՝ ի´նչ էի զգում այդ պահին, մի դիակ էլ ես էի: Շատ ծանր էր ծանոթներին հերձելու պահը. եթե մտերիմ մարդ էր լինում, գլխին շոր էի գցում, որ դեմքը չտեսնեի, ցավ չզգայի ու հերձում էի»:
Ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա Ռոլանդ Խարազյանը վարելով Volkswagen Golf մակնիշի 33 ՏD 469 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Կաթնաջուր գյուղի բնակիչ 11-ամյա Անի Ղթոյանին:
Թմրամիջոցով «յոգուրտը» կալանավորին չհասավ:
Ես որոշել եմ իմ մեջ և ասել եմ, որ նույնիսկ 100 օրն է քիչ, 4-5 ամիս ժամանակ թող անցնի, որ կառավարության աշխատանքը գնահատենք:
Վանիկ Կ.-ի անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել է կաշվե պատյանով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը 19,3 սմ, շեղբինը` 8,5 սմ, իսկ անդրավարտիքի գրպանից` այլ քաղաքացու անձնագիր:
Լ. Չիբուխչյանն ասել է, որ իր բնակարանի հարցով 12 նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն՝ անպատասխան:
Հանձնաժողովը քննարկում է Պուշկինի արձանի մի քանի նախագիծ: Առաջին տարբերակում Պուշկինը Բայրոնի գիրքն է ընթերցում: Պատմականորեն ճիշտ է, բայց բացակայում է կուսակցության գաղափարական գիծը: Երկրորդ տարբերակում Պուշկինը Ստալին է ընթերցում: Գաղափարապես ճիշտ է, բայց պատմականորեն սխալ` Պուշկինի ժամանակներում ընկեր Ստալինը դեռ գրքեր չէր գրում: Պատմականորեն և գաղափարապես ճշգրիտ համարվեց երրորդ տարբերակը` Ստալինը Պուշկին է կարդում: Երբ կայացավ հուշարձանի բացումը բոլորը տեսան, որ Ստալինը Ստալին է կարդում:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում: