Վերջերս պաշտոնական տվյալներով նախիջևանի սահմանում դիպուկահարների կողմից զոհվել են ՊՆ պայմանագրային երկու զինծառայող, սակայն տարբեր աղբյուրների ինֆորմացիայի համաձայն իրականում տեղի է ունեցել հայկական երկու դիրքերի վրա հարձակում և նույնիսկ ժամանակավոր այդ դիրքերը մնացել են ադրբեջանական զորքերի հսկողության տակ:
Կանայք հետախուզվում էին խուլիգանության և սուտ մատնության մեղադրանքներով Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Չեխովի փողոցի 15 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին:
Հունիսի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։
Հունիսի 9-ին, ժամը 06.30-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի Լճկաձոր, Հաղթանակ և Պտղավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները և բանաջարաբոստանային կուլտուրաները:
Երևանում հունիսի 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Ընտրություններին մասնակցել է 8212 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 50.8 տոկոսը: Անվավեր թերթիկների թիվը 500-ից ավելի է:
Ես բավականին հիասթափված եմ նրանից, որ հայաստանյան հասարակությունում հենց Միկոյանի հարցում են կարծիքները բաժանվում: Միկոյանն ակնառու քաղաքական գործիչ է եղել, մարդ, ով ըստ արժանվույն է ներկայացրել փոքրիկ Հայաստանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ձորակից և տեղափոխել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենայի ուղևոր Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Ն.-ին (1968թ.), ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Մեկ տարի առաջ կնոջը երեխաների աչքի առաջ սպանած աղանդավոր ամուսնուն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 11 տարվա ազատազրկման:
Փաստաբանը ներկայացրեց նաեւ դեպքի վայրի զննության վերաբերյալ որոշակի մանրամասներ, որոնք պաշտպանական կողմի կարծիքով փաստում են, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ հատվածում:
Նշված շենքն 9 հարկանի է , իսկ Մ. Պողոսյանն ընկել է 6-րդ հարկից: Հիվանդանոցից հայտնել են, որ նա ունի ներիքն այրանոսություն և այս պահին նրան հետազոտում են ու աղջիկը գտնվում է իրենց հսկողության տակ:
Գորիս համայքի ղեկավարի ընտրություններին առանձնապես աշխուժություն չի նկատվում քաղաքում: Բացի ընտրական տեղամասերի շրջակայքերից` այլ տեղերում մարդկանց կուտակումներ չկան
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է տան տանիքի թիթեղյա ծածկը՝ 150 ք.մ մակերեսով և փայտյա կառուցատարրերը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկված են բազմաթիվ հայտնի անձինք: Նրանց թվում է նաև «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Նավասարդյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Բագրատունյանց 25/27 շենքի բնակիչ 45-ամյա Սամվել Դարբինյանը:
Տեղում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել: Երկաթգծի աշխատակիցները և հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ռելսերից տեղափոխել են ավտանգ տարածք:
Ֆրանսիայում գրպանի մորխրաման ստեղծելու գաղափարի հեղինակային իրավունքն իմն է: Ես ստեղծել եմ մոխրամանի 2 մոդել, որոնց հեղինակային իրավունքը ստանալու համար հայտ եմ ներկայացրել Ֆրանսիայի Արդյունաբերական պաշտպանության ազգային ինստիտուտ (Institut National de la Protection Industrielle):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ս. Ս.-ին (ծնվ. 1971թ.) դուրս են բերել ձորակից և տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Անցած գիշեր Փարիզի հիվանդանոցում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանը:
Պարզվել է, որ այրվում են Հ. Կ.-ին պատկանող թիվ 1 տանը կից շինության տանիքից 30 քմ հատված և ներսում աթար՝ մոտ 9 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.40-ին, մարվել` 04.05-ին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին այդպիսի շուկաներ գործում են արդեն 4-րդ տարին անընդմեջ:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Հունիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էրիկ Ա.-ին:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:
Հունիսի 8-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
20 տարուց ի վեր Բարսեղը մերժում էր մշտական ապրելու և ստեղծագործելու բոլոր գայթակղիչ առաջարկությունները Հայաստանից դուրս, այն էլ իր կարիերայի լավագույն շրջանում:
Պրն. Յիրիկյանը պատմեց, որ երիտասարդ տարիներին ավելի հաճախ էր ժամանակ հատկացնում համեղ ուտեստներ պատրաստելուն, նույնիսկ հիշեց, որ իր ներկայիս կնոջ հետ հանդիպման առաջին շրջանում փորձում էր տպավորություն թողներ նաև օգտագործելով իր խոհարարական հնարքները: