Ռոբերտ Նազարյանի ղեկավարած ՀԾԿՀ-ն հեծանիվի փոխարեն երկու սեդան թափքով մեքենա է գնելու. «Ժողովուրդ»

Թերթը գրում է. ««ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա: Այդ նպատակով ՀԾԿ հանձնաժողովը գնման ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ նկարագրության՝ ՀԾԿՀ-ն փաստացի «ֆուլ» հագեցվածությամբ և 2015 թվականի արտադրության չքշված ավտոմեքենաներ է ուզում գնել՝ կապույտ գույնի: Թե ինչու հենց կապույտ, թերևս ՀԾԿՀ-ի նախագահը և նրա աշխատակազմը կիմանան, ճաշակի հարց է: Նկատենք, որ մինչ օրս ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի և գազի սակագները բարձրացնելուց բացի՝ ուրիշ ոչինչ չի արել: Ուստի այդ կառույցին պետբյուջեի հաշվին մի հեծանիվ տալը կարելի է շքեղություն համարել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031