Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն օրերս Արարատ գյուղից բերման է ենթարկել 1977 թ. ծնված Գրաֆ Ե.-ին:
10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-14-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
«Ես կուտակայինի դեմ դիմումը գրեցի և դրանից հետո միայն ազատվեցի աշխատանքից։ Այդ դիմում գրողը միայն ես էի, եթե մի քանի հոգի էլ գրեին, և միայն ես դուրս գայի,այդ դեպքում այլ տիրույթում կփնտրեի պատճառը»,- ասաց աշխատանքից հեռացված ուսուցիչ Տիգրան Սարգսյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:
Օրերս մեղայականով ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը 2013 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժած Ներսես Մելքոնյանը 2 ամսով կալանավորվեց:
Հունիսի 8-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանն այցելեց բնական աղետի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ի պատասխան մեր հարցին՝ Վ. Էլբակյանը պատասխանեց, որ Ն. Մելքոնյանը չի ընդունել իրեն առաջադրված մեցադրանքը. նա հաշտարար է եղել: «Այսինքն՝ եթե մարդը ոչինչ չի արել, մարդն ընդամենը դուրս է եկել, ասել է՝ անցած լինի, նման բան է տեղի ունեցել ու ստացել է 4 հրազենային վնասվածք, դրանից հետո՝ ի՞նչը պետք է ինքն ընդունի»,- ասաց Վ. Էլբակյանը:
«Ասողը անբարոյականի զավակ է: Իմ մասին ով նման բան կարող է տարածել, նա նորմալ մարդ չի, այլ չգիտեմ՝ ինչի արդյունք: Դա աննորմալ երեւույթ է: Այլ հարց ա՝ դա մա՞րդ է, թե՞ կենդանի»:
Նախկինում 6 անգամ դատապարտվածի հերթական գայթակղությունը փողոցով քայլող կնոջ ոսկյա շղթան էր:
«Տեսել եմ այն կիրճը, որի տակից գնում է մի ճանապարհ, և որով հերոսական ազգային դիվիզիաները հարձակվել են, և գերմանացիներն էլ երկու կողմից ուղղակի կոտորել են: Կարդում եմ Ժուկովի գիրքը, գրված են հետեւյալ բառերը. «Քանի որ հակահարձակման անհրաժեշտություն կար՝ թեկուզ ձեւակնորեն, եւ քանի որ մեծ կորուստներ էին սպասվում, մենք որոշեցինք այնտեղ ուղարկել հերոսական ազգային դիվիզիաներ»:
Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման 2014թ.-ի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հեկտարով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:
Կենսաչափական անձնագրեր, նույնականացման քարտեր, էլեկտրոնային ստորագրություններ. նոր ընթացակարգեր անձնագրային և վիզաների վարչությունում:
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ հյուրընկալելու Երևանում, և համոզված եղեք, որ մեր քաղաքի դռները միշտ բաց կլինեն Ձեր առջև»:
Հունիսի 9-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող շինանյութի խանութում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամբաստանյալի պաշտպանի հարցին՝ ինչո՞ւ է նման բան արել, երեխան պատասխանեց, որ հոր սիրուհին հոր հետ նկարներ է ունեցել, և ինքը նրա մերկ լուսանկարը տեղադրել է, որ «նա հանի այդ նկարները»: «Հիմնականն այն էր, որ մայրս չտեսնի այդ նկարները»,- ավելացրեց անչափահաս տղան:
Պաշտպանը հայտնեց նաև, որ այժմ դատարանում են և սպասում են կալանքի միջնորդության քննարկմանը:
Քիչ առաջ Աժ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Սահմանադրական դատարանի անդամ նշանակվեց Արայիկ Թունյանը, ով մինչ այս ՀՀ նախագահահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն էր:
Երեւանի ավագանին, առանց հանրությանը մասնակից դարձնելու եւ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել բոլշեւիկյան կուսակցության գործիչ, ստալինյան մարդատյաց ռեժիմի գործուն պատասխանատուներից մեկի՝ Անաստաս Միկոյանի մահարձանը։
«Դուք գնում եք, որ ավելացնեք այն մարդկանց թիվը, որոնք իշխանության դուդուկի տակ են պարում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ ՍԴ նոր անդամի պաշտոնում ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանի թեկնածության քննարկման ժամանակ:
27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով վերսկսված քրեական գործի վարույթի շրջանակում այսօր կանցկացվի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնք յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին, թե ինչ են սովորել երեխաները նախադպրոցահան ուսումնական դասընթացներում։
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 6-ին ձերբակալված Ներսես Մելքոնյանի ձերբակալման օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը` 72 ժամը լրանում է այսօր 15:00:
Հունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:
Հունիսի 9-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակայքում՝ Սևջուր գետի վրա կառուցված կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում երթևեկության համար. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից և վարձավճարից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:
Կոչ ենք անում զգոն լինել և պատրաստակամ՝ միանալու Աֆրիկյանների ակումբի շենքի պաշտպանության շարժմանը: Մենք հետևում ենք քանդման նախապատրաստական աշխատանքներին և սոցիալական ցանցերում պարբերաբար տեղեկացնում նորանոր զարգացումների մասին:
Հունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 9-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 6-ի որոշումով արգելվել է «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից «Հավի լանգետ» արտադրատեսակի արտադրությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: