Պայքար է սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Քաջարանում պայքար է սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ։ Մարտի 5-ին անհայտ պայմաններում հրկիզվել է անվտանգության աշխատակցի ծառայողական՝ կոմբինատի գլխավոր բաժնետեր «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան։

Դա տեղի է ունեցել «Քաջարաև» հյուրանոցի ավտոկայանատեղիում։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ դրանից օրեր առաջ էլ, դարձյալ կասկածելի հանգամանքներում, կոտրել էին կոմբինատի մեքենաներից մեկի ապակիները։ Այս դեպքերի առնչությամբ քննություն է կատարվում, առայժմ վնասողներին չեն հայտնաբերել։

Ի դեպ, ոմանք այս դեպքերը պատահական չեն համարում եւ սա որակում են արշավ կոմբինատի դեմ, ինչը պայմանավորում են այնտեղ տեղի ունեցած «իշխանափոխությամբ»։ Հիշեցնենք, որ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին այժմ ավստրալացի Նիլ Սթիվենսոնն է փոխարինել, ով լուրջ փոփոխություններ է կատարել՝ կադրային, կառուցվածքային, աշխատավարձի օպտիմալացում, ստուգումներ եւ պաշտոնանկություններ»։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031