Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվել դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության մատյանում ևս մեկ նշանակալի էջ է ավելանում: Մեր բարեկամ քաղաք Թբիլիսիի սրտում՝ Վրաստանի բազմազգ մայրաքաղաքի հայկական հայտնի Հավլաբար թաղամասում, Հայ առաքելական Սուրբ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ բացվեց Երևանի պուրակ:
Օգոստոսի 20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ի կողմից դեռևս չգործող հագուստի խանութից տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիքներ և այլ իրեր գողանալու մասին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 10-ին ՊՆ N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը կալանավորվել են:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Հայաստանի նկարիչների միության համագումարը, որի օրակարգում է միության նախագահի ընտրության հարցը, այսօր սկսվել է միջադեպով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013թ. վերականգնվել և շահագործման են հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքով անցնող հանրապետական նշանակության Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի կմ 14+800 և կմ 23+500 փլուզված հատվածները:
Խնդրում ենք, Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պետության եւ հասարակության շահերը պաշտպանելու եւ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ։
Վճռականության առումով Հայաստանը վերջին տեղում է՝ կարծում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահ Վարուժան Հոկտանյանը։
Հայկ Ալումյանը դատական նիստի ընթացքում ասել է, որ Խաչատրյանների և Բուդաղյանների հաշտության մասին տարածված տեղեկությունները սուտ են, դրանք ծառայում են Խաչատրյանների նպատակներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար:
Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցով Սահմանադրական դատարան դիմելու փաստաթուղթն արդեն պատրաստ է: Վաղը չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», դիմելու են ՍԴ` պահանջելով հունվարի 1-ից գործող համակարգից հանել պարտադիր բաղադրիչը:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման եւ անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:
Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաեւ սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաեւ պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի (Մ-4) 7-րդ կմ-ում գտնվող «ԱԼԳԱ» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել:
«Մինչ օրս ոչ մի ապացույց չի ներկայացվել` հիմնավորելու Վ.Պետրոսյանի մեղավորությունը: Ազատազրկումը խախտում է անմեղության կանխավարկածը եւ վտանգի տակ դնում նրա առողջությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Քեռուն է զանգել վերջին անգամ ու ասել, որ իրենց տուն գա. հետը շտապ գործ ունի, քեռին էլ ասել է, որ հետո կգա, Հրոն ասել է, որ հետո ուշ կլինի և հեռախոսն անջատել է»:
«Դա չի համապատասխանում իրականությանը: Մանրամասներ չեմ կարող ձեզ հաղորդել, որովհետեւ ինչ- որ մի միջադեպ չէ, որ արժե չգիտեմ ինչ սարքել: Միջադեպ է տեղի ունեցել, կոլեկտիվ է, կոլեկտիվի մեջ ինչ -որ բաներ կարող է եղած լինել, ինչը չեմ կարծում` որեւէ կոլեկտիվում եղած չլինի: Գիտենք, որ այդ հարցում զբաղվում են համապատասխան մարմինները, այլեւս մեկնաբանության կարիք չկա»:
Սույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:
ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին դադարեցնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Ժամը 09:30-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են KIA մակնիշի 35 ՕD 055 համարանիշի, Hyundai մակնիշի 73 VT 303 համարանիշի և Mitsubishi IO մակնիշի 27 ՕՕ 030 համարանիշի ավտոմեքենաները:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել էր 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողներին կալանավորել են:
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Հայ առաքելական «Սուրբ Էջմիածին» եկեղեցի:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.55-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքի բնակիչ՝ 1986 թ. Լ. Գ.: