Բաժիններ՝

«Օրենքով գող» Պզոն դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն՝ Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն: Կայքի տեղեկություններով՝ եթե առաջիկա օրերին նա ստանա Հայաստան մուտք գործելու թույլտվություն, ապա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կենացները քաղցրանալու են», որովհետև ԱՄՆ-ի  աղբյուրները հայտնում են, որ Պզոյի՝ Հայաստան գալու պատճառը Երևանի «Նուբարաշեն» բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն են, քանի որ Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ, Պզոյի հորեղբոր որդին էր:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցներից սպանվել էին Երրորդմասցի Լյովիկն ու իր երկու ընկերները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031