Ֆինանսական մախինացիաների խողովակ հանդիսացող ՀԱԷԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ընդհատակ է անցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 4-րդ ամիսն է, ինչ ատոմակայանը գործադիր տնօրեն չունի։ Տնօրենի աթոռին ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանն է՝ կայանի նախկին գլխավոր ինժեները։ ՀԱԷԿ ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն Գագիկ Մար կոսյանը, որով այժմ զբաղվում են ՀՀ իրավապահները, ազատվեց աշխատանքից այն բանից հետո, երբ ատոմակայանում առանձնապես խոշոր չափերի վատնումների և փողերի լվացման երևույթներ հայտնաբերվեցին։ Այդ գործով երկու փոխտնօրեններ կալանավորվեցին։

Մասնավորապես յուրացման և փողերի լվացման («Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը») հոդվածներով մեղադրանք առաջադրվեց ՀԱԷԿ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին՝ Բռլյանտ Ռուբիկին, որը երկար ժամանակ ադամանդի բիզնեսով է զբաղվել։

Այս քրեական ցնցումներից հետո ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանն ընդհատակ է անցել։ Երեկ քարտուղարուհու միջոցով տնօրենի ԺՊ-ն մեզ ընդամենը փոխանցեց, որ խիստ զբաղված է։ Վերջին 4 ամիսներին նա ընդամենը մեկ հրապարակային ելույթ է ունեցել՝ հայկական ԶԼՄ-նևերում ապահովել է «Ռոսատոմ» պետական միավորման «ՏՎԷԼ» վառելիքային ընկերության գովազդը։

Փաստորեն, տարիներ շարունակ ֆինանսական մախինացիաների խողովակ հանդիսացող ՀԱԷԿ-ի տնօրենի ԺՊ Վարդանյանն ասել է, որ ռուսական այս ընկերությունը հուսալի մատակարար է, և որ «չկան միջուկային վառելիք արտադրող այլ ընկերություններ, որոնք կարող են այլընտրանք լինել «ՏՎԷԼ» ընկերությանը»։

«Ինչո՞ւ այսքան երկար ժամանակ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող օբյեկտը տնօրեն չունի»՝ հարցին էներգետիկայի և բնական պաշարևերի նախարարությունից պատասխանեցին, որ առաջիկայում տնօրեն նշանակելու համար մրցույթ է հայտարարվելու։

Ի դեպ, ՀԱԷԿ-ի քրեական գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս