Բաժիններ՝

Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի պաշտպանը կվիճարկի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը կվիճարկի որոշումը, որով մերժվել էր քրեական գործ հարուցել Գնել Թևոսյանի հաղորդման վրա:

168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ որոշումը չի ստացել, ծանոթ չէ, պարզապես տեղեկացված է, որ այդպիսի որոշում է կայացվել. «Այդ որոշումը պահանջում եմ քննչական մարմնից և վիճարկելու եմ միանշանակ»:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ, կուրսանտ Գնել Թևոսյանը հաղորդում է տվել, որ 29.01.2015թ. ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո Ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, ստորացրել իր պատիվն ու արժանապատվությունը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նախապատրաստված նյութերով 11.03.2015թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը, արարքի մեջ հանցակազմ չկա) քրեական գործ հարուցելը մերժելու մասին. «Քննիչի կայացրած որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ զինվորական դատախազությունում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս