«Անցած շաբաթ բողոքեցինք, մեզ հավաքեցին, ասացին երկուշաբթի կվճարենք, ազատման դիմումներ մի գրեք, բայց էլի խաբեցին: Մենք մեր ամբողջ կյանքն այս գործարանում ենք դրել, լավ գիտենք, թե ինքան արտադրանք ենք տալիս, գալիս, ասում են՝ գազի պարտք ունենք, հումք չունենք, բայց դա մեզ չի հետաքրքրում. մենք մարդ ենք ու մեր աշխատածն ենք ուզում»:
Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 4-ից պաշտոնական այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
«Իսոն Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է նրան: Ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը»:
Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյանը:
«Հայ–ադրբեջանական և ղարաբաղա–ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը մեծ արձագանք է գտել Արցախյան ազատամարտի մասնակիցների մոտ»:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության:
«Կրակոցները շարունակվում են, ընդհանուր լարվածություն կա, բայց մեր կողմից զոհեր եւ վիրավորներ չկան»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ փողոցներում եւ ավտոճանապարհներին տեսախցիկներ տեղադրելով՝ ՀՀ կառավարությունը Ոստիկանությանը հանձնարարել է հաստատել դրանց շահագործման կարգը. ցուցմունքների հաշվարկ, տուգանքներ, ցուցմունքներում առավելագույն սխալներ եւ այլն:
Մենք լավ գիտենք, որ հիմա էլ հակառակորդը փորձելու է փորձված այլ խոսքեր դնել շրջանառության մեջ’ օրինակ, որ Հայաստանում հավաք է, ժողովրդին օդանավակայաններից բաց չեն թողնում, մեր փոխարեն կռվել են այլոք, մենք չէինք կարող այդպես կոտորել իրենց և այլն: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ նման լուրեր չհրապարակել, չփորձենք դրանք մեր դաշտ բերել ու հերքում կամ հաստատում պահանջենք: Մենք բացառությամբ ռազմական գաղտնիք պարունակող նյութերից մնացած տեղեկությունները հայտնում ենք ստույգ և օպերատիվ:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, ՀՀ տարածքում 2014 թվականի հունվար- հունիս ամիսների ընթացքում գրանցվել է 8833 հանցագործություն՝ 2013-ի նույն ամիսներին գրանցված 8484-ի դիմաց:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 6, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։
Հանուն քաղաքացիների անվտանգության. ուժեղացված ծառայություն` Երևան-Սևան ավտոճանապարհին:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը Գյումրիի կրիմինալ աշխարհի զոհն է:
Հուլիսի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց Մարի Ֆ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, Հայաստանում կենսաթոշակների չափը 2015 թվականի հունվարի 1-ից կբարձրանա միջինը 15 տոկոսով:
Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 75 տրանսպորտային միջոց:
Այս օրերին պարբերաբար ստացվում են հեռախոսազանգեր՝ նպատակ ունենալով ճշտել հանրապետությունից օդային ճանապարհով դուրս գալիս տղամարդկանց նկատմամբ որևէ արգելանք կամ սահմանափակում կա՞, թե՞ ոչ:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Կոտայքի մարզի դատախազություն:
Պարզվում է, թե Լենինգրադյան փողոցում դեպքի օրը որ տեսուչներն են ծառայություն իրականացրել, ճշտվում է մեքենան, որով հաջորդ օրը հանդիպման է գնացել տեսուչը: Նախապատրաստվում է հետագա գործողությունների ծրագիր: Օգոստոսի 2-ի առավոտյան կրկին փակ համարից զանգ է գալիս սերժանտի բջջային հեռախոսին: Բայց համարն արդեն այնքան էլ փակ չէր… Ճանապարհային ոստիկանության տեսուչ Տիգրան Գևորգյանն էր: Պայմանավորվում են հանդիպել Նոր Նորքի թաղապետարանի մոտ: Այս անգամ հանդիպումը կայանում է…
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր:
Օգոստոսի 3-7-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ:
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Բրիտանական The Guardian-ը նույնպես անդրադարձել է Հայաստանում մեկնարկած «Վիկիպեդիա» հանրագիտարանի արշավին: Ըստ կայքի՝ Հայաստանը միայն կոնյակ, կարպետներ և Քիմ Քարդաշյանին չէ, որ ունի:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին այցելել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Վ. Սարգսյան փողոցի հարակից այգուց բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1975 թ. ծնված Թենգիզ Գ.-ին և 1984 թ. ծնված Ռուբեն Ք.-ին:
Հրադադարի պայմանագրի խախտման հարցով Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային՝ ՄԱԿ-ի դատարան:
Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը: Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորը հաղորդել է իրեն պատկանող Երևանի Մանթաշյան փողոցի տան անհայտ անձանց կողմից գողության փորձ կատարելու մասին:
Վերջին օրերին իրադարձությունները Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասում զարգացնել են դեդեկտիվ ժանրի կանոններով: Եւ այսպես, օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո, թաղամասի Կենտրոնական ու 16-րդ փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորի մեջ անհայտ պատճառով տեղի է ունենում հրդեհ, որի հետեւանքով ամբողջությամբ այրվում է այնտեղ տեղակայված 150մմ տրամագծով պոլիէթիլենային քառաբաշխիչը եւ թաղամասը սնուցող ջրագիծը: Արդյունքում՝ «Երեւան Ջուր» ընկերությունը ստիպված դադարեցնում է ողջ այգեգործականի ջրամատակարարումը: