Բաժիններ՝

Կենսաթոշակը հաջորդ տարվա հունվարի 1–ից կբարձրանա միջինը 15%–ով

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը,  Հայաստանում կենսաթոշակների չափը 2015 թվականի հունվարի 1-ից կբարձրանա միջինը 15 տոկոսով:

Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքը վերաբերում է միջին ցուցանիշին. ոմանց մոտ բարձրացումը կլինի ավելի զգալի, ոմանց մոտ՝ ավելի քիչ չափով։ «Կբարձրացվեն նախևառաջ ամենացածր կենսաթոշակները։ Այսօր խնդիրը ոչ թե կենսաթոշակների ինդեքսավորումն է, այլ նվազագույն կենսաթոշակները ապրուստի համար նվազագույն չափի հասցնելն ու թոշակառուների շրջանում աղքատության վերացումը»,– ասել է Սաիյանը՝ ավելացնելով, որ այսօր մոտ 13 հազար հայ կենսաթոշակառուներ Հայաստանում ապրում են ծայրահեղ աղքատության վիճակում և ստանում ամսական 22 հազար դրամից ցածր կենսաթոշակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031