ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց հանրապետության ջրամբարներ կատարած հերթական այցի մասին: Անցյալ շաբաթ ծառայության աշխատակիցները ուսումնասիրել են ևս 8 ջրամբար:
Նախարարին զեկուցվեց նաև հակակարկտային կայանների ընթացիկ շահագործման և նոր կայանների տեղադրման մասին: Շիրակի մարզում տեղադրվել է 3 նոր հակակարկտային կայան:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչության պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին: ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետը նաև նշեց, որ առաջիկայում հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի կանցնեն Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Տարվում են համապատասխան աշխատանքներ՝ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն