Բաժիններ՝

Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 33-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության՝ 10, ապօրինի ծառահատման` 3, յուրացման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 6, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ Ոստիկանություն                         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս