Ի՞նչ կապ ունի ոստիկանը Թևոսիկի եղբոր սպանության հետ . «Ժողովուրդ»
«Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով քննությունը գնալով ավելի ու ավելի աղմկահարույց է դառնում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Սկզբում սպանության գործը քննում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, բայց երբ տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ, պարզվեց՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն առնչություն ունի գործի հետ:
Որտեղից սկսվեց ամեն ինչ
2014թ. հունվարի 27-ին՝ գիշերը ժամը 00:15-ին, իր տան բակում Երևանի Արամի նրբանցքի 5 Ա շենքի մոտ արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Փետրվարի 3-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Իսրայել Սարգսյանին (Իսո), ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից էր, և Տիգրան Ասատրյանին:
Ավելի ուշ Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Ըստ պաշտոնական վարկածի՝
«Իսոն Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է նրան: Ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը»:
Տիգրան Ասատրյանն էլ, ում երեխաների քավորը սպանված Արթուրն էր, մեղադրվում է իմանալ չհայտնելու համար. նա իմացել է Մոսոյի սպանության մասին, սակայն ոչինչ չի հայտնել իրավապահներին: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փետրվարի 18-ից փրկարարներն ու ոստիկաններն անգամ ջրասուզակի օգնությամբ կոյուղու դիտահորում որոնեցին Մովսեսի դին, բայց չգտան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները մոտավորապես Իսոյի քաշով մի սատկած կենդանի էին վերցրել, նրա գլխի մեջ «վիրահատական միջամտությամբ» համապատասխան սարքավորումներ տեղադրել և կենդանուն նետել նույն Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Կենդանու ամենապինդ հատվածում՝ գլխում, առկա սարքավորումը ինչ-որ ժամանակ ազդանշան է տվել, սակայն ավելի ուշ ընդհատվել է կապն ու այլևս չի վերականգնվել:
Այստեղից իրավապահները համոզվել են, որ կենդանու մարմինը քայքայվել է կոյուղու մեջ, և չի բացառվում, որ Մոսոյի դին էլ նույնկերպ քայքայվել, վերացել է: Հավանաբար հենց այս պատճառով էլ իրավապահները ստիպված եղան ….. ամիս անց դադարեցնել դիակի որոնողական աշխատանքները:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։