Բաժիններ՝

Սպանությունները շատացել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, ՀՀ տարածքում 2014 թվականի հունվար- հունիս ամիսների ընթացքում գրանցվել է 8833 հանցագործություն՝  2013-ի նույն ամիսներին գրանցված 8484-ի դիմաց:

Այդ թվում, 2013-ին գրանցված սպանության 21 դեպքի դիմաց 2014-ին գրանցվել է 27 դեպք: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում մահվան ելքով պատահարների քանակը չի փոխվել` 92 դեպք: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը աճել է 209-ով. 2013-ի 3300-ի դիմաց 3509 դեպք:

Աճել է նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը` 988-ից դառնալով 1096:

Հանցագործությունների թվի ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքի մարզում` 2013 թվականի առաջին կիսամյակի 604-ի դիմաց՝  844 դեպք այս տարվա առաջին կիսամյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս